Լրահոս

22.04.2019 17:16

Հայաստանի Գավաթ. Բանանցը հրաժարվեց խաղալ (տեսանյութ)

Հայաստանի Գավաթ. Բանանցը հրաժարվեց խաղալ (տեսանյութ)

Հայաստանի Գավաթի խաղարկությունում այսօր կայանում են կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները: Վանաձորում «Լոռին» ընդունել էր «Բանանցին»: Առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվ:

Պատասխան խաղում երևանյան թիմի ֆուտբոլիստները դուրս եկան դաշտ, ողջունեցին մրցակցին ու լքեցին խաղադաշտը:

Հանդիպման մեկնարկից վայրկյաններ առաջ «Բանանցի» բաժնետեր Ջիվան Չելոյանցը ելույթ ունեցավ մարզադաշտում, հայտարարեց, որ իր թիմը չի մասնակցի հանդիպմանը և շնորհավորեց մրցակցին ու երկրպագուներին գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու առթիվ:

Ըստ տեղեկությունների՝ նա դեմ է եղել հանդիպումը սպասարկող մրցավարներին: «Լոռի»-«Բանանց» խաղի գլխավոր մրցավարը պետք է լիներ Գևորգ Եղոյանը:

Ելույթից հետո նա «Բանանցի» ֆուտբոլիստների հետ լքել է մարզադաշտը: Արդյունքում, «Բանանցին» կգրանցվի տեխնիկական պարտություն, իսկ «Լոռին» դուրս կգա եզրափակիչ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։