Քաղաքական

22.04.2019 16:52

«Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվեց․ 50 աշխատակից համալրեց գործազուրկների շարքը

«Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվեց․ 50 աշխատակից համալրեց գործազուրկների շարքը

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը դադարեցրեց իր գործունեությունը։ Այս մասին irakanum.am-ի հետ զրույցում հայտնեցին հյուրանոցի արդեն նախկին աշխատակիցները, որոնց երեկ երեկոյան տեղեկացրել են, որ այսօրվանից աշխատանքի չներկայանան։

Հիշեցնենք, որ ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել էր պետությանը։ Այս մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հյուրանոցային համալիրը հանվելու է աճուրդի։ Այս վստահեցումից ամիսներ անց, սակայն համալիրը աճուրդի հանելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի եղել, ավելին Պետգույքի կառավարման վարչությունից էլ տեղեկացրել էին, որ նվիրատվության հարցում կարեւոր է համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը։

Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ վերոնշյալ գործընթացները տեղի չեն ունեցել, ինչի պատճառով էլ հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է կանգնել։ «Գոլդեն Փելես հյուրանոցում աշխատում էր շուրջ հիսուն մարդ, բոլորին տուն են ուղարկել՝ ասելով, որ այլ աշխատանք գտեք։ Հիմա մենք ի՞նչ ենք անելու»,-դժգոհեցին նախկին աշխատակիցները։

Ի դեպ, օրեր առաջ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը կայքի հետ զրույցում վստահեցրել էր, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ փոփոխության արդյունքում աշխատակիցները գործազուրկ չդառնան։ Վստահեցումից օրեր անց, սակայն հյուրանոցային համալիրի դռները փակվեցին, իսկ 50 քաղաքացի համալրեց գործազուրկների շարքերը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։