Քաղաքական

22.04.2019 15:54

ԱԺ նախագահն արդարացված է համարում Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամը

ԱԺ նախագահն արդարացված է համարում Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդարացված է համարում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները կազմակերպելու համար 124 մլն դրամ հատկացնելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց ապրիլի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մինչև հեղափոխությունը և, հատկապես, հեղափոխությունից հետո առավել ցայտուն է դրսևորվում խնդիրը, որ մենք, այնուամենայնիվ, հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ ունենք։ Ի վերջո, հեղափոխությունից տարիներ առաջ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին և հիմա Քաղաքացու տոնը, որը արդեն սահմանվել է, կոչված է նաև որոշակի քաղաքացիական կրթության դերակատարություն ունենալ, քաղաքացի կրթել, ձևավորել, ի վերջո կայացնել այդ ինստիտուտը։ Սրան ուղղել 124 մլն դրամ, կարծում եմ, արժի»,- ասաց Միրզոյանը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե այդ գումարը կարող էր ուղղվել որևէ սոցիալական խնդրի լուծմանը, Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ խնդիրները հավերժ են, և դրանց գերի մնալ պետք չէ:

«ՀՀ–ում, հատկապես սոցիալական ոլորտում միշտ կան բազմաթիվ խնդիրներ։ Մենք կարող ենք ոչ մի ծրագիր չիրականացնել մինչև վերջին հյուղակի հարցը կամ անօթևանի հարցը չլուծվի, բայց դա հավերժ պրոցես է, բոլոր երկրներում էլ կան հարցեր, որոնց ավելի մեծ ուշադրություն կարելի է հատկացնել, սակայն գերի մնալ դրանց և ձեռնպահ մնալ այլ ծրագրեր իրականացնելուց, այնքան էլ խոհեմ չէ, կարծում եմ»,-նշեց ԱԺ նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։