Լրահոս

22.04.2019 15:40

Շրի Լանկայում պայթյուններից տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

Շրի Լանկայում պայթյուններից տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Հնդկաստանում Հայաստանի դեսպանությանը։

ԱԳՆ-ն նշում է, որ զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:

Երեկ Շրի Լանկայի երեք քաղաքների հյուրանոցներում և կաթոլիկ եկեղեցիներում գրեթե նույն ժամանակահատվածում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 290 մարդ, այդ թվում՝ 35 արտասահմանցի է զոհվել, շուրջ 500 մարդ վնասվածք է ստացել:

Հաղորդվում է 24 կասկածյալների ձերբակալության մասին. նրանք բոլորը Շրի Լանկայի քաղաքացիներ են:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։