Քաղաքական

22.04.2019 14:10

«Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, որ գործը շինծու է». Ա. Միրզոյան (տեսանյութ)

«Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, որ գործը շինծու է». Ա. Միրզոյան (տեսանյութ)

ՊՎԾ ղեկավար (լիազորությունները այս պահին ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, որ գործը շինծու է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե որպես հեղափոխության ակտիվ մասնակցի՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հետեւանքով չի՞ տուժի հեղափոխության վարկանիշը, ԱԺ նախագահն ասաց. «Ես ձեռնպահ կմնայի որեւէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում, ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա»։

Արարատ Միրզոյանը պնդեց՝ Դավիթ Սանասարյանն իր ընկերն է, բայց դա քննության վրա ազդեցություն ունենալ չի կարող. «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ որեւէ կապ չունի նոր Հայաստանում որեւէ մեկի ընկեր լինել, չլինելը, խնամի–ծանոթ–բարեկամ լինելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացի վրա»։

Հարցին՝ ինչ է կարծում՝ գործը հնարավո՞ր է՝ շինծու լինի, ինչպես պնդում են Դավիթ Սանասարյանն ու նրա պաշտպանը, Միրզոյանն արձագանքեց. «Տեսականորեն պետական կառավարման որեւէ օղակում, այդ թվում եւ իրավապահ մարմիններում որեւէ աշխատող միշտ կարող է անել մի բան, որը չի համապատասխանել օրենքին։ Դրա համար կան օրենքով նախատեսված ընթացակարգեր, միջոցառումներ, պատիժներ։ Հիմա Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել դա. ի վերջո, նա պաշտպանության իրավունք ունի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։