Կարծիք

22.04.2019 13:50


Ի դեմս Սանասարյան Դավթի՝ քայլիշխանության ներկայացուցիչներն «իմացան», որ գոյություն ունի անմեղության կանխավարկած

Ի դեմս Սանասարյան Դավթի՝ քայլիշխանության ներկայացուցիչներն «իմացան», որ գոյություն ունի անմեղության կանխավարկած

Սանասարյան Դավիթին մեղադրանք առաջադրելը մի շատ դրական արդյունք ունեցավ։ Ի դեմս իրեն՝ քայլիշխանության ներկայացուցիչներն «իմացան», որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։

Բայց հետաքրքիր է մեկ այլ բան՝ մի՞թե մնալով ազատության մեջ՝ վերջինս չի կարող խուսափել քննությունից, խոչընդոտել քննությանը, առկա չե՞ն կալանքի այլ հիմքեր, առկա չէ՞ հիմնավոր կասկած՝ իր առնչությունն իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքին, ինչո՞վ է պայմանավորված եղել վարույթն իրականացնողի համոզմունքը որպես խափանման միջոց ստորագրություն ընտրելիս, որ դա կարող է լինել երաշխիք պարոն Սանասարյանի իրավաչափ վարքագիծն ապահովելու հարցում՝ թեկուզ հաշվի առնելով իր զբաղեցրած պաշտոնն ու իրեն մեղսագրվող հանցանքի բնույթը. գոնե թող «մեծ գրավ տային, որ հիմնավոր կասկածին չկպնեին»...

Իսկ այն, որ պարոն Սանասարյանը՝ «Նոր Հայաստանի» պետական բարձր պաշտոնյաներից մեկը, համարում է իր դեմ իրականացվողը շինծու ու սարքված, այլ խոսքով՝ «այս գործը ևս ջուր է», խոսում է այն մասին, որ Հայաստանում արդարադատությունը, մեղմ ասած, կաղում է, ինչի մասին երբ մենք խոսում էինք, ինքը չտեսնելու էր տալիս ու պոպուլիստական դատարկ ու սուտ սեր բաժանում. ափսոս, որ շատերն անարդարությունը նկատում–բարձրաձայնում են միայն այն ժամանակ, երբ դրա կաղացող ոտքն իրենց է հարվածում...

Կառաջարկեի առաջնորդվել վարչապետի՝ «մեղավորության կանխավարկածի» մասին պատկերացումներով, բայց ինձ համար վարչապետի՝ խելագարության աստիճանի, հաճախ հանցավոր պատկերացումներն էական չեն. արդարադատությունն է կարևորագույն, ուստի այսօր Սանասարյան Դավիթը, վաղը՝ Փաշինյան Նիկոլը թող ամբողջապես օգտվեն իրենց իրավունքներից, ենթարկվեն բացառապես արդարացի քննության, մենք էլ այդ գործերին կհետևենք նախ և առաջ անձի անմեղության կանխվարկածը հարգելով։

Հ.Գ. Ֆեմիդային բռնաբարելը ձեր գործն է։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը