Կարծիք

22.04.2019 13:40


Զելենսկին ուկրաինական QAQ-ն է

Զելենսկին ուկրաինական QAQ-ն է

Հայկական հեղափոխությունը 2018-ին չի սկսվել, այլ սկսվել է 2017-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Քաղաքացիական Ակտիվ Քայլ (QAQ) բնում խեղդված նախագծի ժամանակ։

Այն ժամանակվա իշխանությունը շատ լավ հասկացավ, որ QAQ-ը հաղթող շարժում է, որը մերժում է բոլորին՝ մերժում է ստեղծված իրականությունը։ Դա կուսական վիճակում, առանց քաղաքական շահարկումների, մերժելու շարժում էր, և այդ պատճառով QAQ-ի հեղափոխությունը խեղդվեց։ Պատահական չէր, որ QAQ-ի դեմ ամենաոխերիմ կերպով ԵԼՔ դաշինքն էր պայքարում, որովհետև իրենց իրական մրցակիցը ոչ թե ՀՀԿ-ն էր, այլ QAQ-ը։ ՀՀԿ-ն նախընտրեց երկարացնել իր կյանքը ԵԼՔ-ի օգնությամբ, որովհետև QAQ-ի դեմ պայքարել չէր կարող։ Նման երևույթի դեմ ցանկացած պայքար դատապարտված է։ Կարճ ասած՝ QAQ–ի դեմ խաղ չկար. այն հնարավոր էր միան արգելել։

Եթե QAQ-ը մտներ խաղի մեջ, ապա ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ԵԼՔ-ի ու մնացած բոլորի գերեզմանափորը կդառնար։

Ինչպես բոլշևիկյան հեղափոխությանը նախորդել էր 1905-ին չստացված հեղափոխությունը, այնպես էլ «Իմ քայլին» նախորդել էր QAQ-ը։

Դա է ապացուցում Ուկրաինայի դեպքը. ծաղրածուն ասում է ճշմարտությունը և նեխած քաղաքական դաշտին տապալում։ Զելենսկին ուկրաինական QAQ-ն է։

Պատահական չի, որ QAQ-ը, ՔՊ-ն ու «Ժողովրդի ծառա» շարժումները միայն ֆորմալ առոմով են կուսակցություններ, սակայն շեշտը դնում են «ժողովուրդ» և «քաղաքացի» բառերի վրա։ Նրանք չեն ցանկանում ու չեն էլ կարող իրական կուսակցություն դառնալ։

2018-ի շարժման ժամանակ անձի դերը երկրորդական էր։ Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանի փոխարեն կարող էր Սերգեյ Դանիելյանը լինել կամ մեկ այլ դերասան։

Խնդիրը երևույթն է՝ մերժել նախկին համակարգը, որից հետո նոր սկսվում է գիտակցումը, որ մերժելուց հետո պետք է մի ինչ-որ նոր բան ստեղծել։ Այլապես միշտ էլ կարելի է մերժողին նորից մերժել, ու այդպես շարունակ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը