Կարծիք

22.04.2019 13:36


«Նոր Հայաստանի» ամենատրագիկոմեդիկ դեմքերից մեկը` գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

«Նոր Հայաստանի» ամենատրագիկոմեդիկ դեմքերից մեկը` գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

Էս մարդու գործն էլ գործ չէ։ Դատեք ինքներդ` իրավաբանական գիտությունների թեկնածու է, արդարադատության առաջին դասի խորհրդական, եւ ստիպված է ատամներով պաշտպանել անձին (տվյալ դեպքում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին) ենթադրյալ հանցագործության պահին գոյություն չունեցող (300.1) հոդվածով մեղադրանք առաջադրելու ակնհայտ անօրինական որոշումը։

Որպես մասնագետ կայացել է նախկին «արատավոր համակարգում», սրընթաց, կարելի է ասել` անխոչընդոտ անցել պաշտոնեական առաջխաղացման աստիճանակարգերը եւ նախորդ «թալանչի» իշխանությունների կամոք ստանձնել գլխավոր դատախազի պատասխանատու պաշտոնը։ Եվ հիմա պարտավոր է պաշտպանել «նախկինների» մեղավորության կանխավարկածը։

Իսկ «ամենաողբերգազավեշտականն» այն է, որ մի տարի առաջ «մտել» էր Ազգային ժողով Նիկոլ Փաշինյանին ապօրինի երթեր եւ հավաքներ կազմակերպելու համար պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով, այսօր դարձել է նրա սահմանած «տրանսգենդերային անարդարադատության» պահապան շունը։

Ինչե՜ր չես անի հանուն պաշտոնի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը