Լրահոս

22.04.2019 15:40

ԿՈՆԻՖԱ-ի առաջնությունն այս տարի անցկացվում է Արցախում (տեսանյութ)

ԿՈՆԻՖԱ-ի առաջնությունն այս տարի անցկացվում է Արցախում (տեսանյութ)

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2019-ի մամուլի ասուլիսը, որտեղ կազմակերպչական հանձնաժողովի փոխնախագահ, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և կազմակերպչական հանձնաժողովի անդամ, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը ներկայացրեցին Արցախում կայանալիք միջոցառման վերաբերյալ տեղեկություններ։

ԿՈՆԻՖԱ-ի՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունն, որն այս տարի անցկացվում է Արցախում՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների մարզադաշտերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։