Քաղաքական

22.04.2019 13:10

«Հեռուստացույցը ստիպված եղա կանխիկով գնել». Ա. Միրզոյան (տեսանյութ)

«Հեռուստացույցը ստիպված եղա կանխիկով գնել». Ա. Միրզոյան (տեսանյութ)

Ես ապառիկներ ու վարկեր ունեի, հիմա էլ ունեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Իմ հաշվին կալանք էր դրվել, որովհետեւ մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու հետ տուգանք էր եկել, որին մենք ժամանակին չէինք հետեւել ու ժամանակին չէինք վճարել, ուստի ԴԱՀԿ–ն արել էր այն, ինչ պետք է աներ՝ իմ հաշվին կալանք էր դրել, եւ ես, երբ ցանկանում էի այլ ապառիկով ապրանք վերցնեի, տվյալ բանկը մերժել էր տեղեկատվություն տալ»,– ասաց նա։

Միրզոյանը պարզաբանեց, որ ստիպված է եղել հեռուստացույցը կանխիկով գնել. «Աշխարհում մարդիկ այդպես են անում՝ կանխիկ գումարով գնում չեն կատարում եւ ապառիկ գնումն են նախընտրում։ Իսկապես այդպես հարմար է, ոչ թե կանխիկ վճարել, այլ ապառիկով ապրանք գնել։ Նույն տրամաբանությամբ՝ ես փորձում էի հեռուստացույց գնել։ Ի վերջո, ստիպված եղա հեռուստացույցը կանխիկով գնել, վճարեցի նաեւ տուգանքը, երրորդ՝ ես վատ վարկային պատմություն չունեմ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։