Լրահոս

22.04.2019 12:40

Ապրիլի 24-ից սկսած` Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում

Ապրիլի 24-ից սկսած` Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում առաջիկայում ՀՀ–ում սպասվող եղանակի մասին.

«Ապրիլի 24-ից սկսած՝ Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա հետ համեմատած՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Օր օրի տաքանալով 2-3 աստիճանով՝ արդեն ապրիլի 27-ին լեռանային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13․․․+16, նախալեռնային բնակավայրերում՝ +18․․․+20, հովտային բնակավայրերում՝ +20․․․+22 աստիճանի։ Երևանում նույնպես այսօր ցերեկվա +8․․․+10 աստիճանին ապրիլի 27-ին կփոխարինի +20․․․+22 աստիճան տաքը։
Ապրիլի 22-ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն, լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտեղա ձյուն, այսօր կշարունակվեն նաև ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 15-20մ/վրկ։ Ապրիլի 23-24-ին ցիկլոնը կսկսի թուլանալ և տեղումները կլինեն առանձին հատվածներում և շատ կարճատև, իսկ ապրիլի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։