Կարծիք

22.04.2019 08:45


Ուկրաինայում էլ է լրիվ կրկես ու շատ նման մեր վիճակին

Ուկրաինայում էլ է լրիվ կրկես ու շատ նման մեր վիճակին

Հետևում եմ ուկրաինական ընտրարշավին, ու ասեմ ձեզ` այնտեղ էլ է լրիվ կրկես ու շատ նման մեր վիճակին:

Մի կողմից կա թալանչի հռչակված Պորոշենկոն, մյուս կողմից` էյֆորիկ ամբոխի սիրեցյալ, կոմիկ դերասան Զելենսկին, որը, ըստ մասսաների տրամաբանության, պետք է ազատի իրենց թալանչուց:

Թողնելով մի կողմ այն հանգամանքը, որ Զելենսկին ուկրաինական հրեա, Պորոշենկոյի կողմից երկրից քշված Կոլոմոյսկու աճեցրած կադրն է (ոնց որ Նիկոլը` Վանոյի), մեկ այլ բանի վրա եմ ուզում հրավիրել ընթերցողի ուշադրությունը: Զելենսկին պետական կառավարումից ոչինչ չգիտի, նա ընդամենը տաղանդավոր կոմիկ է (ինչպես Հայկ Մարությանը, որը ձախողում է քաղաքապետարանի աշխատանքները):

Զելենսկու հաղթանակի դեպքում, որին ես չեմ կասկածում արդար ընտրության դեպքում, մեկ-երկու տարում նա քայքայելու է Ուկրաինան, և պարզ է դառնալու, որ թալանչի Պորոշենկոն ավելի լավ էր գլուխ հանում պետական գործերից:

Հատկանշական է, որ երկուսն էլ շոուներ են անում, ծնկի են գալիս ժողովրդի առաջ, զբաղվում պոպուլիզմով, երգում, միմյանց անպատվում: Շատ, շատ նման են մեր քաղաքական իրավիճակին:

Բայց նրանք ավելի ծանր դրության մեջ են. նրանք Քոչարյանի նման կադր չունեն՝ ո՛չ բանտում, ո՛չ ազատության մեջ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը