Լրահոս

20.04.2019 22:35

ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել. ահազանգ

ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել. ահազանգ

Պետական հիմնարկներում պարգեւատրումների շուրջ խմորումները չեն հանդարտվում։ Հերթը հասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

Եռամսյակի արդյունքներով վերջերս ծառայության աշխատակիցներին տրվել են պարգեւատրումներ, ինչը հնաբանկների մոտ լուրջ դժգոհության տեղիք է տվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ծառայության մամուլի քարտուղարը հաստատեց, որ պարգեւատրումներ եղել են՝ նշելով, որ այն տրվել է բոլորին եւ հերքել, որ դրա շուրջ աշխատակիցների շրջանում դժգոհություն է առաջացել։

Մինդեռ՝ «Փաստինֆո»-ին ահազանգած աշխատակիցների հավաստմամբ անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել պարգեւատրումների պատճառով։ Դգոհության պատճառը եղել է այն, որ պարգեւատրվել են նաեւ մի քանի ամսվա աշխատակիցները, որոշ դեպքերում նաեւ ավելի շատ պարգեւ ստացել։ Որոշ աշխատակիցներ, ընդհուպ ղեկավար անձնակազմի մակարդակով, բարձրաձայն հայտնել են իրեն դժգոհությունը, ինչի շուրջ ծառայության ղեկավարի վարորդ բողոքողին կանչել է պարզաբանման։ Զրույցը չի ստացվել, վերածվել է քաշքշուկի, փոխադարձ հարվածների, ինչին միջամտել է գերատեսչության ղեկավարը։

Ստացած ահազանգի համաձայն՝ տղայական «ռազբորկան» եղել է ծառայության վարչական շենքի հարեւանությամբ՝ մոտ 10 օր առաջ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։