Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև
Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ և հիվանդագին մեծամտությամբ:
Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն:
Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա հիշողությունը.
• Բյուջեն 800 միլիոն դոլարով ավելացնել • Տեսախցիկները հանել • Պարտադիր կենսաթոշակային համակարգը վերացնել • Կտրուկ ավելացնել ներդրումների և աշխատատեղերի քանակը • Թռիչքային զարգացում ապահովել • Մարտի մեկը բացահայտված է • Չմիջամտել իրավապահների աշխատանքներին և այդպես շարունակ: Որևէ խոստում կատարված չէ, որևէ:
Դրա փոխարեն Փաշինյանի թիմակիցները միլիոնավոր դրամներով իրենք իրենց պարգևատրել են, իսկ Նիկոլը, մոռանալով տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոն ծախսում է իր իշխանազավթման մեկ տարին նշելու համար:
Բայց այսքանով «քայլողների առաջնորդի» տարօրինակ հայտարարությունները չեն ավարտվում:
Ասում է՝ շատ է վերլուծել ու չի պատրաստվում մաքսատան աշխատակցից ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու համար պետք է ինքնասիրահարված չլինել, պետք է իրական տեր լինել և ոչ թե տվայտվել ժամանակավոր հաջողությունից:
Եվ, ի վերջո, պետք է дух ունենալ, այո՛ дух: Բարձր գոռալը, բղավելը և սեփական վախից ելնելով այլախոհներին վարկաբեկելն ու կալանավորելը ամենևին дух-ի մասին չի խոսում:
Հ. Գ. Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում: Այդ ունակությունը հատուկ է միայն ուժեղ մարդկանց:
Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև
Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ և հիվանդագին մեծամտությամբ:
Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն:
Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա հիշողությունը.
• Բյուջեն 800 միլիոն դոլարով ավելացնել
• Տեսախցիկները հանել
• Պարտադիր կենսաթոշակային համակարգը վերացնել
• Կտրուկ ավելացնել ներդրումների և աշխատատեղերի քանակը
• Թռիչքային զարգացում ապահովել
• Մարտի մեկը բացահայտված է
• Չմիջամտել իրավապահների աշխատանքներին և այդպես շարունակ:
Որևէ խոստում կատարված չէ, որևէ:
Դրա փոխարեն Փաշինյանի թիմակիցները միլիոնավոր դրամներով իրենք իրենց պարգևատրել են, իսկ Նիկոլը, մոռանալով տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոն ծախսում է իր իշխանազավթման մեկ տարին նշելու համար:
Բայց այսքանով «քայլողների առաջնորդի» տարօրինակ հայտարարությունները չեն ավարտվում:
Ասում է՝ շատ է վերլուծել ու չի պատրաստվում մաքսատան աշխատակցից ներողություն խնդրել:
Ներողություն խնդրելու համար պետք է ինքնասիրահարված չլինել, պետք է իրական տեր լինել և ոչ թե տվայտվել ժամանակավոր հաջողությունից:
Եվ, ի վերջո, պետք է дух ունենալ, այո՛ дух:
Բարձր գոռալը, բղավելը և սեփական վախից ելնելով այլախոհներին վարկաբեկելն ու կալանավորելը ամենևին дух-ի մասին չի խոսում:
Հ. Գ. Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում: Այդ ունակությունը հատուկ է միայն ուժեղ մարդկանց:
Մահաթմա Գանդի
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից