Աշխարհ

20.04.2019 12:10


Լիբիայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 220-ի

Լիբիայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 220-ի

Լիբիայում, որտեղ Տրիպոլիի շրջանում ընթանում են ռազմական գործողություններ, զոհերի թիվը հասել է 220-ի, 1066 մարդ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Լիբիայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 205 զոհի և 913 վիրավորի մասին:

«Խաղաղ բնակչության զոհերի թվում կան բժիշկներ, կանայք և երեխաներ»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է կազմակերպության «Թվիթեր»-ի էջում:

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Գեներալ Խալիֆա Հաֆթարն ապրիլի 4-ին իր ուժերին հրաման է տվել հարձակվել Տրիպոլիի ուղղությամբ՝ այն «ահաբեկիչներից ազատագրելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը