Կարծիք

20.04.2019 10:46


Դավիթ Սանասարյանը մշտապես խախտում էր անմեղության կանխավարկածը

Դավիթ Սանասարյանը մշտապես խախտում էր անմեղության կանխավարկածը

Դավիթ Սանասարյանին դատապարտելուն, վատաբանելուն զուգընթաց հիրավի հնչում են նաև ողջամիտ կոչեր, պահպանել անմեղության կանխավարկածը և սպասել դատարանի որոշման հրապարակմանը: Ես միանշանակ համաձայն եմ, և մեր Երկրում պետք է լինի օրենքի գերակայություն և օրենքը պետք է պահպանեն բոլորը՝ անկախ պաշտոնական դիրքից կամ կուտակած հարստությունից….

Հետաքրքիրն այն է, որ նույն ինքը՝ Դավիթ Սանասարյանը, երբ ուղղորդված, քաղաքական նպատակով թիրախավորված ստուգումներ էր անցկացնում, լինելով իրավաբան, չգիտես ինչու մշտապես խախտում էր անմեղության կանխավարկածը, անում հայտարարություններ, որոնք աղերս չունեին օրինականության հետ: Նույն սխալը, որպես կանոն, հաճախակի կրկնում են նաև նոր իշխանության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նույնիսկ իրավապահ համակարգից…

Կյանքն է այդպիսին՝ մի դատիր, որ չդատվես, մի արա բաներ, որոնց համար դու ևս պատասխան ես տալու, եթե ոչ հիմա, ապա հետագայում… Եվ բոլորը պետք է հիշեն, որ կյանքում գործում է բումերանգի, պատժի անխուսափելիության օրենքը…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը