Կարծիք

20.04.2019 09:34


Սանասարյանը մնալու է Նիկոլի վրա

Սանասարյանը մնալու է Նիկոլի վրա
ԱՌԱՆՑ ԽԱԽՏԵԼՈՒ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ` ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ, ՈՐ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ՄՆԱԼՈՒ Է ՆԻԿՈԼԻ ՎՐԱ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ կոռուպցիոն մեղադրանքով քրեական գործ հարուցելը մի իսկական պայթյուն էր «հեղափոխական» իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար:

Վերջինս նոր միայն հասկացավ, թե ինչ կարգի աջափ-սանդալ է ինքը եփել: Մի կողմից` հայտարարել է, թե կոռուպցիայով զբաղվելու համար պատրաստ է փուռը տալ անգամ իր ընտանիքի անդամներին, մյուս կողմից` Սանասարյանին դատել թույլատրելու համար ինքն արժանանալու է սորոսական խմբակի անդամների բուռն քննադատությանը: Այն սորոսականների, որոնց ինքը պարտք է թավշյա իշխանափոխությանն աջակցելու համար:
Կարճ ասած, Նիկոլը հայտնվել է մի իրավիճակում, որը թշնամուս անգամ չեմ ցանկանա: Եվ սա լինելու է նրա ռեժիմի կազմաքանդման հիմնական պատճառը: Քանի որ եթե ինքը պաշտպանի մեղավորին` հոդս է ցնդելու արդարություն հաստատողի իր կերպարը, իսկ եթե թույլ տա պատժեն` միևնույն է, սա ստվեր է գցելու իր և ողջ հեղափոխական բանդայի հեղինակության վրա: Սանասարյան Դավիթը այսպես թե այնպես, մնալու է Նիկոլի վրա:
Մեղավոր է արդյոք Սանասարյանը` ցույց կտա ժամանակը և նախաքննությունը: Ամեն դեպքում եկեք չխաթարենք անմեղության կանխավարկածը, այլ ընդամենը սպասենք դեպքերի զարգացմանը:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը