Ուժեղ և կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր․ Ստեփան Մարգարյան
Արդեն պարզ է, որ դեռ երկար են շարունակվելու տարբեր բնագավառներում բողոքի ցույցերի, ճնշումների եւ դրանց հետեւանքով ավելի ու ավելի վտանգավոր դարձող բախումները: Ցավոք, ոչ միայն դրանց դադարեցնելու ուղղությամբ ոչինչ չի արվում, այլ դրանք խրախուսվում են:
Վարչապետն ասում է` հեղափոխությունից հետո որտեղ խնդիր կա եւ մարդիկ բողոքում են, գյուղապետը պետք է հրաժարական տա: Հարց է առաջանում` դա ինչ-որ համահարթեցո՞ւմ է: Ոչ մի խոսք` հարցը օրենքով նախատեսված կարգով քննարկելու վերաբերյալ: Ոչ մի խոսք կառավարության իրավասությունների շրջանակներում օրենքով կանոնակարգված այլ մեխանիզմներով հարցին անդրադառնալու վերաբերյալ: Ու ամենակարեւորը` ոչ մի խոսք ստեղծված իրավիճակի պատճառների ուսումնասիրման վերաբերյալ: Պետք է հրաժարական տան ու վերջ:
Մեկ տարի անց կրկի՞ն հեղափոխական իրավիճակ է: Արդյոք մարզպետները սա չե՞ն ընկալի որպես ինդուլգենցիա` հրահրել դժգոհության ալիք անցանկալի համայնքապետերից ազատվելու համար: Դա չափազանց հեշտ ու վտանգավոր գործ է։ Համայնքապետի հրաժարականի հետ կապված, Տեղական ինքնակառավարման մասին օրենքը հստակ գործընթացներ է սահմանում ե՛ւ համայնքի բնակչության իրավունքների ե՛ւ կառավարության անելիքների ու պարտավորությունների վերաբերյալ: Անհասկանալի է, ինչո՞ւ կառավարությունն այդ հարցերը օրենքի դաշտ չի տեղափոխում եւ այդ շրջանակներում չի քննարկում: Գուցե այդ դեպքում կրակոցներ չլինեի՞ն: Իսկ հետո ի՞նչ է լինելու: Մի՞թե պարզ չէ, որ մինչեւ այս ձեւով բոլորին փոխեն, մյուս ծայրից արդեն փոխվածների դեմ կսկսեն բողոքի այլ ակցիաներ, արդեն այլոց մասնակցությամբ:
Ու մենք դատապարտված ենք ապրել այդ միջավայրում: Հիմա արդեն` ավելացրած կրակոցները: Հարց է առաջանում, թե օրենքը ե՞րբ է սկսելու աշխատել: Կառավարության նիստում քննարկվում է, թե ինչ անել ՀԴՄ չտրամադրելու դեպքում: Մի քիչ անհասկանալի է, որովհետեւ ինչ անելը նախատեսված է օրենքով, տարբեր նորմատիվային ակտերով եւ այլն: Օրենքով նախատեսված են նաեւ այն կառույցներն, որոնք իրականացնելու են այդ` ինչ անելը: Առավել եւս անհասկանալի են հանձնարարականները բռնելու, նստացնելու մասին, որովհետեւ, եթե դա օրենքով է, ապա ինչի համար է հանձնարարականը: Իսկ եթե օրենքով նման բան չի նախատեսված, ի՞նչ է անելու հանձնարարական ստացողը:
Այս ամենի պատճառները, կարծում եմ, շատ խորքային են: Իշխանությունն ուզում է ինքնահաստատվել ոչ թե բարեփոխումներով, որոնց շնորհիվ մարդկանց կյանքը կլավանա, կենսամակարդակը կբարձրանա, այլ ուժային համակարգի վրա հենվելով: Երբ հանձնարարականով գործեր են հարուցվում, մարդիկ են ձերբակալվում, երբ հանձնարարականով եւ ընտրանքային պատճառաբանությամբ խափանման միջոց է ընտրվում, երբ հանձնարարականով որոշումներ են կայացվում, ապա իրավապահ մարմինները ընդհուպ` արդարադատության համակարգը հասկանում են, որ իրենց գործելու շրջանակները հանձնարարականներն են, հատկապես, որ յուրաքանչյուր օր աչքի առաջ են այդպիսի արտառոց դեպքեր, սկսած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ երկարատեւ եւ արհեստական գործընթացից մինչեւ անհասկանալի հիմքերով հարուցված բազմաթիվ գործեր:
Այսպես անհնար է ստեղծել ուժեղ երկիր եւ կայուն իշխանություն: Իսկ ուժեղ պետք է լինի երկիրը, ոչ թե երկրի ղեկավարը: Ուժեղ եւ կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր, ոչ թե օգտագործում է իրավապահ համակարգն ուժեղ երեւալու համար:

Ստեփան Մարգարյան
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական
ինքնակառավարման հարցերի մշտական
հանձնաժողովի նախկին նախագահ