Լրահոս

19.04.2019 17:00

Ողբերգական դեպք Արցախում. 18–ամյա տղան սպանել է 10-ամյա եղբորը

Ողբերգական դեպք Արցախում. 18–ամյա տղան սպանել է 10-ամյա եղբորը

Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը։ Ըստ տեղանքում շրջանառվող խոսակցությունների՝ նա եղբորը տարել է անտառ, հենց այնտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարել։ Մինչ այդ նրա մոտ հոգեկան շեղումներ չեն նկատել։

Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է․ «Սույն թվական ապրիլի 13-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ. ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ-ի սպանության վերաբերյալ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ս.թ. ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ.ծնված Ս.Գ-ն։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։