Լրահոս

19.04.2019 14:50


Հիդրոմետծառայությունը ԱԻՆ-ից կանցնի էկոլոգիայի նախարարությանը

Հիդրոմետծառայությունը ԱԻՆ-ից կանցնի էկոլոգիայի նախարարությանը

Հիդրոմետծառայությունը ԱԻՆ-ից անցնում է էկոլոգիայի նախարարությանը։ Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը մամուլի ասուլիսում։

Նախարարը սա տրամաբանական է համարում, քանի որ ծառայությունը, եղանակի կանխատեսումից բացի, զբաղվում է նաեւ օդի ու ջրի աղտոտվածության խնդրով, ինչն ուղղակիորեն կապված է էկոլոգիայի նախարարության գործառույթների հետ։ Առկախ է մնում միայն հակակարկտային կայանների աշխատանքի հետ կապված փոխգործակցության հարցը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը