Քաղաքական

19.04.2019 13:27

«Ով ապացուցի՝ ցեմենտի գործարանը 200 հազար դոլարով եմ առել, գործարանը նվեր եմ տալիս իրեն»․ Ծառուկյան (տեսանյութ)

«Ով ապացուցի՝ ցեմենտի գործարանը 200 հազար դոլարով եմ առել, գործարանը նվեր եմ տալիս իրեն»․ Ծառուկյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Իմ քայլը» խմբակցությանը հիշեցրեց, որ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագծի ընդունումից հետո իրենք են լինելու հետևանքների պատասխանատուն:

«Պատասխանատուն «Իմ քայլն» է, հայտարարեք, որ դա ավելի շահեկան է, այդպես անենք: Մենք ներկայացնում ենք մեր տեսակետը: Դուք որոշեք, ասեք, ինչպես որ ասեք, այնպես էլ կքվեարկենք»,- նշել է Ծառուկյանը Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ցեմենտի հետ միասին պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի համար:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։