Քաղաքական

19.04.2019 12:55

Լենա Նազարյանն իրենց իշխանության օրոք բացառում է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդումը (տեսանյութ)

Լենա Նազարյանն իրենց իշխանության օրոք բացառում է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդումը (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը բացառում է, որ իրենց իշխանության օրոք կարող է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լենա Նազարյանն այս մասին ասաց ապրիլի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով տարածված խոսակցություններին, թե Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է:

«Կոռուպցիայի դեմ պայքարում մենք չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների: Նախաքննություն է ընթանում, ամենահամառ բանը փաստն է, պետք է սպասել նախաքննության ավարտին: Բացառում եմ, որ նոր Հայաստանում կարող է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել, և բացառում եմ, որ որևէ պաշտոնյա մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,-ասաց Նազարյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ինՊետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։