Լրահոս

19.04.2019 09:47

Մայր Աթոռ. Առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր դարձնելը հետքայլ է

Մայր Աթոռ. Առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր դարձնելը հետքայլ է

Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մեռելոցները կարևոր են հարգանքի տուրք մատուցելու մեր ննջեցյալներին, նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց Եկեղեցին ունի տաղավար տոներին հաջորդող հինգ Մեռելոց օր, որոնցից երեքը՝ Սուրբ Ծնունդինը, Զատկինը և Խաչվերացինը, ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր»,– նշեց նա:

«Պետք է բոլորի համար հստակ լինի, որ մեռելոցները իբրև այդպիսին որքան էլ որ ննջեցյալների, բայց նախ և առաջ ապրողների համար են, այս դեպքում ՀՀ քաղաքացիների, որոնց մեծամասնությունը Հայ Եկեղեցու զավակ է։ Ուստի, անհասկանալի է այս հետքայլը։ Հուսանք, որ ՀՀ իշխանությունները այս հարցի կարևորությանը կանդրադառնան»,–ընդգծեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։