Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ԼՂ կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին. Զախարովա
Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ԼՂ կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա միջազգային անվտանգության Մոսկովյան ամենամյա համաժողովի շրջանակում:
«Ապրիլի 24-ին նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվայում է լինելու միջազգային անվտանգության VIII Մոսկովյան համաժողովին մասնակցելու համար»,-ասել է դիվանագետը՝ նշելով, որ կքննարկվի ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն սպեկտոր:
«Դրանց թվում են՝ Եվրաատլանտիկայում ռազմաքաղաքական իրավիճակի ապաէսկալացիայի կառուցողական երկխոսության վերաբերյալ կարծիքների փոխանակումը, ահաբեկչության, թմրասպառնալիքի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաեւ կիբերանվտանգության ոլորտում համագործակցությունը»,-պարզաբանել է նա:

Աղբյուրը՝ Zham.am