Քաղաքական

18.04.2019 18:15

Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

ՀՀ Ազգային ժողովը Գարեգին Բաղրամյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 106-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 85, դեմ՝ 20»,- ասաց Հովակիմյանը:

ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։