Կարծիք

18.04.2019 17:11


Անարգել զբաղված են քայքայիչ գործունեությամբ

Անարգել զբաղված են քայքայիչ գործունեությամբ

Մեր ժողովուրդը նման է մի ծարավ մարդու, ով անապատում բաժակ է գտել վերջապես, բաժակ՝ առանց ջրի: Բայց նա չի հավատում, որ մեջը ջուր չկա: Ասում է՝ եթե բաժակ եմ գտել, ուրեմն պիտի մեջը ջուր լինի: Ասում ենք՝ զարթնի՜ր, լաո՜, աչքերդ լայն բաց արա՜, դատարկ է այդ բաժակը: Նա էլ նեղանում է, բարկանում ու ասում՝ ուրեմն դու իմ թշնամին ես, եթե իմ գյոզալ բաժակին անվանում ես դատարկ:
Սա է այսօրվա իրադրությունը:

Եվ այդ ծարավ վիճակից օգտվում են պղտոր գործիչները, ովքեր գոռում են՝ խմի՛ր ջուրը, տե՛ս ինչ լավ ջուր է:

Մեկ այլ համեմատություն: Այսօրվա քաղաքական դաշտը նման է ճահճի, որը ստեղծել է Փաշինյանը, և որում բազմացել են արևմտամետ մի շարք գորտեր: Նրանց կվա-կվան և նրանց անլվա կերպարն արդեն այնքան անտանել են դարձել, որ ճահիճը դարձել է չափազանց գարշահոտ:
20 տարի շատերի կողմից չսիրված, շատերի ատելության առարկան դարձած «ղարաբաղյան կլանը», ինչպես անվանում էին արցախցի պաշտոնյաներին, թույլ չէր տալիս, որ բազմանան ամերիկասեր Ստյոպա Սաֆարյանի, Նարինե Թուխիկյանի, ՀՀՇ-ական կադրեր Անդրանիկ Քոչարյանի, Վահան Շիրխանյանի, Գագիկ Ջհանգիրյանի նման անձինք:

«Նոր» Հայաստանում նրանց համար ստեղծվեցին պայմաններ, և նրանք անարգել զբաղված են քայքայիչ գործունեությամբ:
#վերջը_լավ_լինի

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը