Լրահոս

18.04.2019 16:05


ԱԱԾ-ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան և գրասենյակի խուզարկությունների բնականոն ընթացքը

ԱԱԾ-ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան և գրասենյակի խուզարկությունների բնականոն ընթացքը

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակում նրա առանձնատանն ու գրասենյակում խուզարկություններն իրականացվում են Հատուկ քննչական ծառայության կողմից:

«Քրեական գործը քննվում է ՀՔԾ-ի կողմից: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միայն ապահովում են խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը»,-նշեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը՝ այլ մանրամասների համար կոչ անելով դիմել ՀՔԾ:

Ապրիլի 18-ի առավոտյան Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Պողոսյանի առանձնատանը և նախկին գրասենյակում:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը