Քաղաքական

18.04.2019 14:53


Լիլիթ Մակունցի կարծիքով Քաղաքացու օրվա տոնակատարությանը հատկացված 124 մլն դրամը սեղմ գումար է (տեսանյութ)

Լիլիթ Մակունցի կարծիքով Քաղաքացու օրվա տոնակատարությանը հատկացված 124 մլն դրամը սեղմ գումար է (տեսանյութ)

Եթե հիշում եք անցած տարի սեպտեմբերի 21-ին անցկացվող միջոցառումների համար հատկացվող գումարը, եւ միջոցառումների համար միշտ է հատկացվում գումար, եւ կարծում եմ Քաղաքացու օրվա համար պետք է հատկացվի գումար: Այդ մասին այսօր՝ ապրիլի 18-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամ գումարն արդարացված ծախս է:

«Բայց այստեղ մի կարեւոր շեշտադրում կա, որ Քաղաքացու օրվա համար հատկացված գումարը ծախսվելու է ոչ թե միայն մայրաքաղաքում, այլ Հայաստանի բոլոր 10 մարզերում: Գործընթացն այնպիսին է, որ փորձելու ենք ապակենտրոնացնել տոնակատարությունների անցկացումը, եւ միեւնույն ժամանակ, եւ փորձել հնարավորինս սեղմ գումարի մեջ տեղավորվել»,-ասաց Մակունցը:

Դիտարկմանը, որ այդ գումարով հնարավոր էր ավելի կենսական հարց լուծել, Մակունցը արձագանքեց. «Կնշե՞ք օրինակ»:

Լրագրողը որպես օրինակ նշեց, որ երեւանցին կնախընտրեր ավելի մաքուր քաղաքում ապրել, ինչին ի պատասխան Մակունցն ասաց. «Ձեզ հետ համաձայն եմ, որ պետք է աշխատել թե՛ աղբահանության ուղղությամբ, թե՛ մնացած քաղաքային եւ մարզային խնդիրների ուղղությամբ, բայց այն հարցը, որ դուք ինձ ուղղում եք նախորդ հարցի տիրույթում չէ,եւ դրա հետ բոլորովին հետ կապ չունի»:

Իսկ թե ինչ ծրագիր է իրականացվելու Քաղաքացու օրը, որին ուղղված է 124 մլն դրամ, Մակունցը խորհուրդ տվեց դիմել Կառավարությանը, որն առաջիկայում հանդես է գալու մամուլի ասուլիսով:

«Միջոցառումները հագեցած են, եւ ամբողջ հանրապետությունում միեւնույն միջոցառումների ցանկը լինելու է»,-ասաց Մակունցը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը