Դպրոցի տնօրեննների դեմ քրգործ հարուցելով երկիր չեն կառուցում
Համաշխարհային փորձը, անգամ մեր երկրի փորձը ցույց է տալիս, որ ձերբակալություններով, կալանավորումներով, բանտարկումներով, գնդակահարություններով, աքսորներով երկիր չեն կառուցում, ընդհակառակը՝ կործանում են:
Ովքեր կասկածում են, կարող են ուսումնասիրել Ռուսաստանի, Ռումինիայի, Չինաստանի, Կամբոջայի, Ուգանդայի եւ շատ այլ երկրների պատմությունը: Ուսումնասիրեք եւ կհամոզվեք, որ ձերբակալությունների եւ կալանավորումների ճանապարհով գնում են այն իշխանությունները, այն կառավարությունները, որոնք ժողովրդին մատուցելու այլ տարբերակ չունեն:
Հայաստանում սկսել են դպրոցի տնօրենների դեմ քրեական գործեր հարուցել, անգամ ծծկեր երեխա ունեցող դպրոցի տնօրեն են կալանավորում, իսկ հասարակությունը, մեծ հաշվով, անտարբեր է:
Օրերս էլ ՀՀ քննչական կոմիտեն մեծ հանդիսավորությամբ տեղեկացրեց, որ եւս մեկ քրեական գործ է հարուցվել, այս անգամ Տավուշի մարզի Հովքի դպրոցի նախկին տնօրենի՝ եւս մեկ երիտասարդ կնոջ նկատմամբ:
Լինենք անկեղծ, միայն նրա համար, որ նա համաձայնել է լինել այդ գյուղի դպրոցի տնօրեն եւ ամեն օր մարզկենտրոնից հասել է այդ փոքրիկ գյուղ եւ հետ դարձել, ժամանակի մեծ մասը նվիրել այդ փոքրիկ գյուղի դպրոցը ոտքի կանգնեցնելուն, արդեն իսկ շնորհակալության է արժանի:
Ի դեպ, որեւէ մեկին նույնիսկ հետաքրքիր չէ, թե այդ դպրոցի տնօրենը որքան աշխատավարձ է ստացել: Եւ հիմա քննչական կոմիտեն հայտարարում է, թե տնօրենը, ավելի ճիշտ նախկին տնօրենը յուրացրել է իրեն վստահված գույքը, այն էլ հինգ տարի շարունակ: Լավ, իսկ ինչո՞ւ չեք ասում, թե ի՞նչ գույք է հափշտակել: Չեք ասում, քանի որ դուք եւս հասկանում եք, որ ամոթ է այդ մասին բարձրաձայնելը: Ի՞նչ գույք պետք է մարդը հափշտակի աղքատ գյուղի աղքատ դպրոցից:
Ասում եք, թե դստերն է ընդունել աշխատանքի, ամուսնուն ձեւակերպել որպես գիշերային պահակ եւ գրում, թե նրանց հաշվեհամարներին որպես աշխատավարձ ելքագրվել եւ փոխանցվել է խոշոր չափերի գումար: Ընկերներ, բարեկամներ, ի՞նչ խոշոր գումար: Այդ որ գիշերային պահակը կամ մի քանի ժամ ունեցող ուսուցչուհին է խոշոր չափերի աշխատավարձ ստանում:
Մնում է ուրախ լինել, որ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի նման էլ այս կնոջը չեն կալանավորել, այլ ստորագրությամբ ազատ են արձակել:
Լավ, որքա՞ն է շարունակվելու այս մղձավանջը: Չէ որ բոլորն են հասկանում, որ այն ժամանակ գործել են խաղի որոշակի կանոններ, դպրոցի տնօրեններն աշխատանքի են ընդունվել եւ որոշ լիազորություններ ստացել խաղի որոշակի կանոններով: Հավաքեք բոլորին, ժողով արեք, ասեք, որ կանոնները փոխվել են, հակառակ դեպքում կարելի է բոլորին կալանավորել: Բոլորին:
Ես անգամ մի կարկառուն հեղափոխական եմ ճանաչում, որին իր դպրոցի տնօրեն հայրը եւս գիշերային պահակ էր ձեւակերպել: Հիմա նրանց էլ ձերբակալե՞նք, կալանավորե՞նք: Իհարկե՝ ոչ:
Եղել է արատավոր համակարգ, բայց դրա մեղավորները, միակ մեղավորները դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները չեն: Գործ արեք, փոխեք, կառուցեք, ավելացրեք, ստեղծեք: Բայց ո՞վ ավելացնի: Կրթության սուպեր նախարարը դա անել չի կարող, մենք արդեն համոզվել ենք: Սակայն ինչ որ մեկի ձախողումները կալանավորումներով չի կարելի փոխհատուցել: Այսպես ոչ թե երկիր են կառուցում, այլ երկիր են քանդում, թուլացնում:
Քաղաքական որոշում եւ կամք է պետք տնօրեններին, ուսուցիչներին, դաստիարակներին, դայակներին այս մղձավանջից ազատելու համար: Օր առաջ պետք է քայլ անել եւ փակել հարուցված գործերը եւ զբաղվել կոնկրետ գործերով, կոնկրետ աշխատանքներով:

Գեղամ Նազարյան
Top-News.am