Կարծիք

18.04.2019 13:10


Լեզուները երկարում են, երբ առարկայական ասելիք չկա

Լեզուները երկարում են, երբ առարկայական ասելիք չկա

Առաջ նայում էի Ուկրաինայի ԱԺ-ի քրոնիկոնները, երբ մարդիկ իրար ծեծում, վիրավորում էին, իրար վրա աթոռներ շպրտում, ու միշտ զարմանում՝ ինչպե՞ս կարող են ժողովրդի ընտրյալները, հասարակության (գոնե տեսականորեն) լավագույն ներկայացուցիչներն այդպիսի վարքագիծ դրսևորել:

Իսկ հիմա նայում եմ մեր ԱԺ-ի նիստերը, և արդեն չեմ զարմանում: Փաստորեն, լավ էլ կարող են: Եվ եթե սա է մեր հասարակության հայելին, ապա.....

Հ.Գ.: Կրքերը թեժանում են, և լեզուները երկարում այն ժամանակ, երբ առարկայական ասելիք չկա, անելիք չկա, հաց տալու չկա, մնում է միայն շոուներով սնել քաղցած ժողովրդին:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը