Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից
Այսօր մատնության չորեքշաբթին է: Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրեր, բայց իրական սիրո ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի ձայնն ինչպես այն օրերին, այսօր էլ շատերի ականջին ու սրտին չի հասնում: Շատ բան չի փոխվել, մարդը նույնն է:
Խաչելությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ «օվսաննա» էին գոռում՝ Տիրոջ առաջ փռելով իրենց հագուստները, 1 շաբաթ հետո՝ խաչը հանեցին: Մեկ շաբաթ պահանջվեց, որ նրան, ում փրկիչ էին կարգել, ապստամբ հռչակեն, մեկ շաբաթում պատվեցին ու անարգեցին, խոնարհվեցին նրա առաջ, հետո՝ թքեցին վրան:
Դավաճանություն, Հուդա, 30 արծաթ եւ խաչված ճշմարտություն: Սա ամբոխն է, որը նույնն է երեկ, այսօր եւ վաղը:
Գրված է՝ մի գնա ամբոխի կարծիքի հետեւից, այլ խոսիր միայն աչքովդ տեսած բաներից:
Ուշագրավ զուգադիպությամբ այսօր լրանում է Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետ ընտրվելու մեկ տարին: Մեկ տարի առաջ նրանք իրենց ձայնն էին տալիս հօգուտ Սերժի, պատերի տակ թաքուն «սիրո խոստովանություններ» հղում, այսօր այս նույն կատեգորիան նույնն անում է Նիկոլի հետ:
Ամբոխը շարունակում է նույն կռապաշտությունը, միաժամանակ սրընթաց արագությամբ հիասթափվում իր ստեղծած կուռքերից: Իսկ կուռքերը «նոր Հայաստան» են հռչակում: Մինչդեռ Հայաստանը մեկն է եւ հավիտենական՝ սկսած Հայկ Նահապետից մինչեւ Վարդան Մամիկոնյան, Դավիթ Բեկ, Նժդեհ:
Գրված է՝ անիծյալ է նա, ով հույսը մարդու վրա է դրել: Իսկ արծաթն ու փառքը անցողիկ են: Հուդան լավագույն օրինակն է՝ արծաթը գաղափարի դեմ անզոր է, ինչպես Բելը՝ Բաբելոնյան աշտարակաշինության «հերոսը», անզոր գտնվեց Հայկի դեմ:
Քավ լիցի, ես դատավոր չեմ, չեմ էլ զարմանում, երբ երեկվա իշխանավորն ու հարմարվողն ասում է՝ «թագավորը չկա, կեցցե նոր թագավորը», ոմանք էլ՝ «ով էշ՝ ես փալան» են խաղում, պարզապես պետք է արձանագրել պատմության համար: Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից:
Ասենք՝ Հուդայի պես «կպցրիր» մի քանի արծաթ, հետո՞:
Մի կատեգորիա էլ կա «ատելության ու թշնամանքի» գինարբուքի մեջ է: Ատեք, տրտնջացեք, մերժեք, հայրենիքն ու սեփական ժողովրդին բաժանեք գույների ու դասակարգային թշնամիների, «բռնոցի-պպզոցի» տեսարաններ բեմադրեք, բորբոքեք այնքան, մինչեւ հնչեց առաջին կրակոցը:
Սեփական գյուղում, մի ժամանակ աղուհաց, ուրախություն ու վիշտ կիսած գյուղացիները՝ տնով տեղով, հարսով, կնկանով դուրս եկան իրար սպանելու:
Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից
Այսօր մատնության չորեքշաբթին է: Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրեր, բայց իրական սիրո ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի ձայնն ինչպես այն օրերին, այսօր էլ շատերի ականջին ու սրտին չի հասնում: Շատ բան չի փոխվել, մարդը նույնն է:
Խաչելությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ «օվսաննա» էին գոռում՝ Տիրոջ առաջ փռելով իրենց հագուստները, 1 շաբաթ հետո՝ խաչը հանեցին: Մեկ շաբաթ պահանջվեց, որ նրան, ում փրկիչ էին կարգել, ապստամբ հռչակեն, մեկ շաբաթում պատվեցին ու անարգեցին, խոնարհվեցին նրա առաջ, հետո՝ թքեցին վրան:
Դավաճանություն, Հուդա, 30 արծաթ եւ խաչված ճշմարտություն: Սա ամբոխն է, որը նույնն է երեկ, այսօր եւ վաղը:
Գրված է՝ մի գնա ամբոխի կարծիքի հետեւից, այլ խոսիր միայն աչքովդ տեսած բաներից:
Ուշագրավ զուգադիպությամբ այսօր լրանում է Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետ ընտրվելու մեկ տարին:
Մեկ տարի առաջ նրանք իրենց ձայնն էին տալիս հօգուտ Սերժի, պատերի տակ թաքուն «սիրո խոստովանություններ» հղում, այսօր այս նույն կատեգորիան նույնն անում է Նիկոլի հետ:
Ամբոխը շարունակում է նույն կռապաշտությունը, միաժամանակ սրընթաց արագությամբ հիասթափվում իր ստեղծած կուռքերից: Իսկ կուռքերը «նոր Հայաստան» են հռչակում: Մինչդեռ Հայաստանը մեկն է եւ հավիտենական՝ սկսած Հայկ Նահապետից մինչեւ Վարդան Մամիկոնյան, Դավիթ Բեկ, Նժդեհ:
Գրված է՝ անիծյալ է նա, ով հույսը մարդու վրա է դրել: Իսկ արծաթն ու փառքը անցողիկ են: Հուդան լավագույն օրինակն է՝ արծաթը գաղափարի դեմ անզոր է, ինչպես Բելը՝ Բաբելոնյան աշտարակաշինության «հերոսը», անզոր գտնվեց Հայկի դեմ:
Քավ լիցի, ես դատավոր չեմ, չեմ էլ զարմանում, երբ երեկվա իշխանավորն ու հարմարվողն ասում է՝ «թագավորը չկա, կեցցե նոր թագավորը», ոմանք էլ՝ «ով էշ՝ ես փալան» են խաղում, պարզապես պետք է արձանագրել պատմության համար: Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից:
Ասենք՝ Հուդայի պես «կպցրիր» մի քանի արծաթ, հետո՞:
Մի կատեգորիա էլ կա «ատելության ու թշնամանքի» գինարբուքի մեջ է: Ատեք, տրտնջացեք, մերժեք, հայրենիքն ու սեփական ժողովրդին բաժանեք գույների ու դասակարգային թշնամիների, «բռնոցի-պպզոցի» տեսարաններ բեմադրեք, բորբոքեք այնքան, մինչեւ հնչեց առաջին կրակոցը:
Սեփական գյուղում, մի ժամանակ աղուհաց, ուրախություն ու վիշտ կիսած գյուղացիները՝ տնով տեղով, հարսով, կնկանով դուրս եկան իրար սպանելու:
Բավարարվա՞ծ եք, թե՞ դեռ արյուն է պետք:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից