Կարծիք

17.04.2019 16:50


ՀՀ վարչապետը պետք է դիմում գրի և դուրս գա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

ՀՀ վարչապետը պետք է դիմում գրի և դուրս գա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Առաջարկություն

Լսելով «Իմ քայլը» խմբակցության չափազանց համոզիչ, ինչու՝ ոչ, նաև լրջագույն փաստարկներն առ այն, որ այսօրվա դրությամբ՝ հարցը կայանում է նրանում, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է մնան վարչապետին կից ծառայություններ (այսինքն՝ վարչապետի անձնական գվարդիաներ), որպեսզի այդ կառույցներն ավելորդ չքաղաքականացվեն, ապա տրամաբանությունը թելադրում է, որ․

–ՀՀ վարչապետն ապաքաղաքական պաշտոն է, ուստի անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ սույն դրույթն ամրագրելու համար։ Իսկ մինչ սահմանադրական փոփոխությունները ՀՀ վարչապետը պետք է դիմում գրի և դուրս գա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
-Ժողովրդավարական, իրավական և այլն պետության կառուցվածքում քաղաքականապես ամենաչեզոք կառույցը տվյալ երկրի զինված ուժերն են։ Ուստի ՀՀ Պաշտպանության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունները նույնպես պետք է վերափոխվեն վարչապետին կից ծառայությունների։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը