Կարծիք

17.04.2019 16:16


Այժմ արդեն փաստ է, որ թավշյա իշխանափոխությունն իր բնույթով հակառուսական է

Այժմ արդեն փաստ է, որ թավշյա իշխանափոխությունն իր բնույթով հակառուսական է

Հիշում եք, ամիսներ առաջ Նիկոլը Պուտինի առաջ գլուխ էր գովում, թե բա՝ ոչ մի պետության ղեկավար այդքան հաճախ չի այցելում Մոսկվա, որքան ինքը: Մի պահ կողք դնենք ընդդիմադիր եղած ժամանակվա նրա ծայրաստիճան հակառուսական ելույթներն ու դիրքորոշումը: Նա սովոր է հաճախակի փոխել իր կարծիքը, տարբեր տեսակի ռևերանսներ ու կռուտիտներ անել՝ կախված տվյալ իրավիճակից:
Բայց, արի ու տես, որ այսօր Ռուսաստանի հետ իբրև թե դաշնակցային հարաբերությունները պահպանել ձգտող Փաշինյանի թիմում, ավելի կոնկրետ՝ Ազգային ժողով բերած նրա կադրերի շրջանում գնալով հաճախակի են դառնում հակառուսական ելույթները: Դրա վառ ապացույցն է.
ա) Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն, մշտապես ռուսատյացությամբ աչքի ընկած Նարինե Թուխիկյանի հայտարարություն-առաջարկը, ըստ որի՝ Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների գործունեությունը պետք է դադարեցնել:
բ) Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պարզապես սենսացիոն հայտարարություն-մեղադրանքն առ այն, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուն ռուսական հատուկ ծառայություններն են՝ ի դեմս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:
Ի՞նչ է սա, եթե ոչ ռուս-հայկական հարաբերությունների փչացման, քանդման և մարդկանց ապակողմնորոշելու փորձ: Այսինքն, ինչքան էլ հեղափոխականները բարեկամասեր ձևանան ռուսների հանդեպ, իրենց բնույթը չի փոխվում, և դա արդեն ակնհայտ դրսևորումներ է ստանում:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը