2018թ. մարտի 20-ին, ԱԺ ամբիոնից հանդես գալով Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ ընտրելու դեմ, այն ժամանակ թունդ ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը բոցաշունչ մի ճառ արտասանեց այն մասին, որ գործող իշխանության միակ երազանքների գագաթնակետը Հայաստանը ստահոդ պետություն դարձնելն է՝ ստահոդ սուպերվարչապետական Սահմանադրությամբ, անձամբ իր եւ «Ելք» դաշինքի կողմից լեգիտիմ ճանաչված «ստահոդ» ընտրություններով ձեւավորված ստահոդ իշխանությամբ, ստահոդ ժողովրդով ու ստահոդ ընդդիմությամբ։
Ի՞նչ ունենք այսօր՝ ապրիլյան ստահոդ իշխանափոխությունից մի տարի անց. ստահոդ հայտարարություններով ու սուտ խոստումներով իշխանության եկած ստահոդ վարչապետ, ստահոդ ընտրություններով` հեղափոխական էյֆորիայի ներքո ձեւավորված ստահոդ խորհրդարան եւ ստահոդ «քաղաքական» մեծամասնություն։ Ունենք ստահոդ հպարտ քաղաքացի, որին կարելի է հրապարակավ ստորացնել, նախատել անբանության, անգործունակության, պետության, պետական ատրիբուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, «ուղարկել» ոչխար պահելու ու մնալ անպատիժ։
Ունենք ստահոդ քաղաքացիական հասարակություն, որի անունը կա՝ ամանում չկա։ Ունենք իշխանությանն «առընթեր» ստահոդ իրավապաշտպաններ եւ ստահոդ «անկախ» դատաիրավական համակարգ, որ հլու-հնազանդ դակում է վերեւից իջեցված ցանկացած քաղաքական որոշում՝ թքած ունենալով օրենքների եւ Սահմանադրության վրա։
Եվ ստահոդ խորհրդարանական ընդդիմություն, որը հաչում է, բայց չի կծում` աշխատանքային ժամերին փողոցային ռազբորկաների մակարդակի լեզվակռիվներ է սարքում մեծամասնության հետ, աշխատանքից ազատ ժամերին՝ հարցազրույցներ տալիս ու գովում իշխանություններին` ասելով՝ ջահել են, չեն հասկանում, մեր պես փորձառու քաղաքական գործիչների ղադրը չգիտեն, մեկ-մեկ համը հանում են, նույնիսկ սխալ բաներ ասում ու անում, բայց դե՝ նախկին բարբարոս իշխանության հետ չես համեմատի։
Այն, ինչը պահանջվում էր ապացուցել՝ ինչի համար էլ եկել էին խորհրդարան...
Ստահոդ պետության տեսլականը՝ գործողության մեջ

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից