Քաղաքական

17.04.2019 13:55

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին (տեսանյութ)

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին (տեսանյութ)

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Կառուցվածքը պետք է ունենա տրամաբանություն՝ պետք է ենթակառուցվածքները հավաքել մի տեղ, իսկ տնտեսության իրական սեկտորը մի տեղ: Դուք չապացուցեցիք, և չեք էլ կարող ապացուցել, թե այս կառուցվածքով որքանով են մեր գործերն առաջ գնալու: Այն սխալը, որ դուք արել եք կառավարության ծրագրում, արել եք նաև այս կառուցվածքի փոփոխությունների ծրագրում, որովհետև չափելիության մեխանիզմներ չեք դրել: Այս կառուցվածքով դուք տնտեսական հեղափոխություն չեք կարող անել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու այս նախագծին»,- ասաց Մելքումյանը:

Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքինախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարիպաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչըՍփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարությանաշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։