Կարծիք

17.04.2019 13:07


Հասարակության բոլոր շերտերին տոտալ վերահսկողության տակ վերցնելը ավտորիտար պետությունների համար պարտադիր դրսևորում է

Հասարակության բոլոր շերտերին տոտալ վերահսկողության տակ վերցնելը ավտորիտար պետությունների համար պարտադիր դրսևորում է

Փաշինյանը հայտարարում է, որ իրենք ունեն հանրային շատ հզոր աջակցություն և ընդհանրապես կարիք չունեն այնպիսի կազմակերպություններ իրենցով անել, ինչպիսին, օրինակ, ԵԿՄ-ն է: Սակայն արի ու տես, որ Սասուն Միքայելյանը այնուամենայնիվ դառնում է այդ կազմակերպության ղեկավար: Հարց է առաջանում՝ եթե դրա կարիքը չունեք, այդ դեպքում ինչո՞ւ եք ձեր վերահսկողության տակ վերցնում այդ կազմակերպությունը:

Հասարակության բոլոր շերտերին տոտալ վերահսկողության տակ վերցնելը ավտորիտար պետությունների համար պարտադիր դրսևորում է: Մեր իշխանությունները պիտի հասկանան, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր քարոզչական հնարքների ու մանիպուլյացիաների ասպարեզից անհամեմատ ավելի շատ բան գիտեն, քան թե իրենք, ու վերջ տան ժողովրդավարության իմիտացիաներին և սկսեն մարդկանց հետ խոսել առանց դիմակների, քանի որ վաղ թե ուշ ստիպված են լինելու անել դա:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը