ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի հերքել. Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի հերքել, որ պետական վերահսկողության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել։
«Գործով քննությունը շարունակվում է, բնականաբար, բոլոր վարկածները ստուգվում են։ Թույլ տվեք ձեր հարցին այս պահին ուղիղ պատասխան չտալ»,–ասաց Արթուր Դավթյանը։
ՊՎԾ-ին առնչվող քրեական գործով Դավիթ Սանասարյանին տրված դատավարական կարգավիճակի մասին նախօրեին հայտնել էր «Փաստինֆո»-ն։ Կայքի տեղեկություններով` ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։