Քաղաքագիտական գրականության մեջ կամ բանավեճերում հաճախ հանդիպում ենք հետևալ արտահայտություներին՝ պետական օրգանիզմը հիվանդ է կամ հանրային օրգանիզմը առողջացման կարիք ունի և այլն:
Արդյոք պատահակա՞ն է, որ թե՛ պետությունը, և թե՛ հանրային կյանքը բնարոշվում է որպես կենդանի օրգանիզմ: Անկասկած ո՛չ: Բանն այն է, որ պետությունը՝ որպես հանրային կյանքի բնականոն ընթացքն ապահովող քաղաքական, իրավական, սոցիալական և հոգևոր մի մոդել իրենից ներկայացնում է օրգանների միասնական համակարգ (պետական մարմինները՝ կառավարություն, նախարարներ, մարզպետներ, Ազգային Ժողով, դատարաններ, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, տնտեսվարողները և քաղաքացիները, մի խոսքով հանրային կյանքի բոլոր մասնակիցները):
Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ ունի իր նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ (թոքեր, ստամոքս, սիրտանոթային համակարգ, աղիներ, երիկամներ, լյարդ, լեղապարկ, նյարդային համակարգ և այլն):
Ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմում, այնպես էլ պետության պարագայում յուրաքանչյուր օրգան ունի իրեն վերապահված հատուկ ֆունկցիան (նշանակությունը) և բոլոր օրգանների կողմից յուրաքանչյուրին վերապահված ֆունկցիայի անթերի կատարումը երաշխավորում է պետության բնականոն գործունեությունը: Բավական է, որ օրգաններից որևէ մեկը ինչ-ինչ պատճառով իր ֆունկցիան լավ չկատարի, պետական օրգանիզմը իսկույն զգացնել է տալիս՝ ցույցեր, միտինգներ, երթեր, գործադուլներ, հեղաշրջումներ և հողափոխություններ և այլն (ճիշտ այնպես, ինչպես մեր օրգանիզմում որևէ օրգանի վատ աշխատանքը առաջացնում է տաքության բարձրացում, ճնշման տատանումներ, ցավեր և այլն):
Հետևաբար, ինչպես կենդանի օրգանիզմը, այդպես էլ պետական (հանրային) օրգանիզմը կարող է «հիվանդանալ և բուժման կամ առողջացման» կարիք զգալ:
Ի՞նչ է հարկավոր հիվանդի բուժման համար: Ամենագլխավորը՝ ճիշտ ախտորոշել հիվանդությունը: Եթե հիվանդի դիագնոզը (ախտորոշումը) սխալ է դրվում, ապա հուսալ, որ հիվանդը կառողջանա՝ քիչ հավանական է և ճիշտ հակառակը: Բայց ճիշտ ախտորոշում կարող է անել միայն որակյալ բժիշկը (պատահական չէ, որ մենք հիվանդանալիս աշխատում ենք դիմել որակյալ բժշկին): Ուստի, հիվանդի բուժման հաջող ընթացքը գլխավորապես պայմանավորված է բուժող բժշկի մասնագիտական որակներով: Իսկ այն դեպքերում, երբ հիվանդությունը բարդ է և պահանջում է բազմապրոֆիլ միջամտություն, ապա, որպես կանոն, հրավիրվում է լավագույն մասնագետների կոնսիլիում:
Նույն խնդիրները կանգնած են նաև հանրության առջև՝ հանրային հիվանդ օրգանիզմը առողջացնելու գործում: Տվյալ դեպքում բժշկի ֆունկցիան կատարում են կառավարության անդամները: Նրանց մասնագիտական որակներից է կախված մեր իրականության ճիշտ ախտարոշումը, «բուժման ճիշտ մեթոդների կիրառումը» (հանրային կյանքի տարբեր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների ծրագրավորումը և իրականցումը), «հիվանդի վիճակի» փոփոխությունների ճիշտ մասնագիտորեն գնահատումը (բարեփոխումների ընթացիկ արդյունքների վերլուծությունը, գնահատումը և համեմատումը սպասելիքների հետ) և դրանով պայմանավորված՝ «բուժման ընթացքում», անհրաժեշտության դեպքում, կորեկտիվներ անելը (բարեփոխումների ծրագրային ճշգրտումների կատարումը):
Այսպիսին է, մեծ իմաստով, «հանրային օրգանիզմի առողջացման» ալգորիթմը: Ամեն ինչ շատ պարզ է, ուղղակի այն իրականացնելու համար ընդամենը անհրաժեշտ են որակյալ բժիշկներ (մերիտոկրատական կառավարություն): Հակառակ պարագայում կարող ենք կորցնել հիվանդին:
Հ.Գ. 12.04.2019թ ֆեյսբուքյան իմ ստատուսում ես անդրադարձել էի նույն խնդրին, սակայն այլ տեսանկյունից՝ պայմանավորված քաղաքական համակարգի անկատարությամբ, հիմնավորելով մերիտոկրատական կառավարության ձևավորման անխուսափելի անհրաժեշտությունը: Այն ներկայիս ամենաօրակարգային հարցն է:
Անհրաժեշտ են որակյալ բժիշկներ
Քաղաքագիտական գրականության մեջ կամ բանավեճերում հաճախ հանդիպում ենք հետևալ արտահայտություներին՝ պետական օրգանիզմը հիվանդ է կամ հանրային օրգանիզմը առողջացման կարիք ունի և այլն:
Արդյոք պատահակա՞ն է, որ թե՛ պետությունը, և թե՛ հանրային կյանքը բնարոշվում է որպես կենդանի օրգանիզմ: Անկասկած ո՛չ:
Բանն այն է, որ պետությունը՝ որպես հանրային կյանքի բնականոն ընթացքն ապահովող քաղաքական, իրավական, սոցիալական և հոգևոր մի մոդել իրենից ներկայացնում է օրգանների միասնական համակարգ (պետական մարմինները՝ կառավարություն, նախարարներ, մարզպետներ, Ազգային Ժողով, դատարաններ, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, տնտեսվարողները և քաղաքացիները, մի խոսքով հանրային կյանքի բոլոր մասնակիցները):
Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ ունի իր նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ (թոքեր, ստամոքս, սիրտանոթային համակարգ, աղիներ, երիկամներ, լյարդ, լեղապարկ, նյարդային համակարգ և այլն):
Ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմում, այնպես էլ պետության պարագայում յուրաքանչյուր օրգան ունի իրեն վերապահված հատուկ ֆունկցիան (նշանակությունը) և բոլոր օրգանների կողմից յուրաքանչյուրին վերապահված ֆունկցիայի անթերի կատարումը երաշխավորում է պետության բնականոն գործունեությունը: Բավական է, որ օրգաններից որևէ մեկը ինչ-ինչ պատճառով իր ֆունկցիան լավ չկատարի, պետական օրգանիզմը իսկույն զգացնել է տալիս՝ ցույցեր, միտինգներ, երթեր, գործադուլներ, հեղաշրջումներ և հողափոխություններ և այլն (ճիշտ այնպես, ինչպես մեր օրգանիզմում որևէ օրգանի վատ աշխատանքը առաջացնում է տաքության բարձրացում, ճնշման տատանումներ, ցավեր և այլն):
Հետևաբար, ինչպես կենդանի օրգանիզմը, այդպես էլ պետական (հանրային) օրգանիզմը կարող է «հիվանդանալ և բուժման կամ առողջացման» կարիք զգալ:
Ի՞նչ է հարկավոր հիվանդի բուժման համար: Ամենագլխավորը՝ ճիշտ ախտորոշել հիվանդությունը: Եթե հիվանդի դիագնոզը (ախտորոշումը) սխալ է դրվում, ապա հուսալ, որ հիվանդը կառողջանա՝ քիչ հավանական է և ճիշտ հակառակը: Բայց ճիշտ ախտորոշում կարող է անել միայն որակյալ բժիշկը (պատահական չէ, որ մենք հիվանդանալիս աշխատում ենք դիմել որակյալ բժշկին): Ուստի, հիվանդի բուժման հաջող ընթացքը գլխավորապես պայմանավորված է բուժող բժշկի մասնագիտական որակներով: Իսկ այն դեպքերում, երբ հիվանդությունը բարդ է և պահանջում է բազմապրոֆիլ միջամտություն, ապա, որպես կանոն, հրավիրվում է լավագույն մասնագետների կոնսիլիում:
Նույն խնդիրները կանգնած են նաև հանրության առջև՝ հանրային հիվանդ օրգանիզմը առողջացնելու գործում: Տվյալ դեպքում բժշկի ֆունկցիան կատարում են կառավարության անդամները: Նրանց մասնագիտական որակներից է կախված մեր իրականության ճիշտ ախտարոշումը, «բուժման ճիշտ մեթոդների կիրառումը» (հանրային կյանքի տարբեր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների ծրագրավորումը և իրականցումը), «հիվանդի վիճակի» փոփոխությունների ճիշտ մասնագիտորեն գնահատումը (բարեփոխումների ընթացիկ արդյունքների վերլուծությունը, գնահատումը և համեմատումը սպասելիքների հետ) և դրանով պայմանավորված՝ «բուժման ընթացքում», անհրաժեշտության դեպքում, կորեկտիվներ անելը (բարեփոխումների ծրագրային ճշգրտումների կատարումը):
Այսպիսին է, մեծ իմաստով, «հանրային օրգանիզմի առողջացման» ալգորիթմը:
Ամեն ինչ շատ պարզ է, ուղղակի այն իրականացնելու համար ընդամենը անհրաժեշտ են որակյալ բժիշկներ (մերիտոկրատական կառավարություն): Հակառակ պարագայում կարող ենք կորցնել հիվանդին:
Հ.Գ. 12.04.2019թ ֆեյսբուքյան իմ ստատուսում ես անդրադարձել էի նույն խնդրին, սակայն այլ տեսանկյունից՝ պայմանավորված քաղաքական համակարգի անկատարությամբ, հիմնավորելով մերիտոկրատական կառավարության ձևավորման անխուսափելի անհրաժեշտությունը: Այն ներկայիս ամենաօրակարգային հարցն է:
Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից