Քաղաքական

16.04.2019 17:28


Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավոր

Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավոր

ՀՀ խորհրդարանում այսօր՝ ապրիլի 16-ին, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկություն է կայացել։ Քվեարկությանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների անդամները։

Լիագումար նիստում ներկայացվել է նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածուն՝ Գերմանիայում աշխատած իրավաբան Գոռ Հովհաննիսյանը։

Ազգային ժողովը, սակայն, Գոռ Հովհաննիսյանին չընտրեց ՍԴ դատավորի պաշտոնում:

Քվերակությանը մասնակցել է 101 պատգամավոր: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Գոռ Հովհաննսիայսնի օգտին քվեարկել է 24 պատգամավոր, 75 պատգամավոր դեմ է քվեարկել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը