Կարծիք

16.04.2019 17:07


Ի՞նչն է խանգարում վատ հեղափոխականին

Ի՞նչն է խանգարում վատ հեղափոխականին

Փաշինյան Նիկոլը մի տարի առաջ իր համար էլ անսպասելի իշխանափոխություն արեց, բայց մինչեւ հիմա ինքն իր, իր նոր կարգավիճակի եւ ուսերին ծանրացած պատասխանատվության հետ ոչ մի կերպ յոլլա չի գնում։

Գործերը լավ չեն. նախկինների «թալանած» վերջին լուման բյուջե վերադարձնելու խոփը քարին է դեմ առել, մարդկանց սուտ խոստումներով եւ էժանագին շոուներով կերակրելը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում, տնտեսական հեղափոխությունից էլ ձեն-ձուն չկա։ Միակ բանը, որ մնում է` մեղավորներ փնտրելն է։

Իսկ մեղավորների պակաս բնականաբար չի զգացվում։
Սկզբում դա քրեաօլիգարխիկ համակարգն էր, որից Նիկոլը ձեռքի թեթեւ շարժումով ազատվեց` օլիագարխներին ձեռնասուն դարձնելով։
Շատ չանցած`պարզվեց, որ հեղափոխականներին խանգարում է վատ Ազգային ժողովը։ Ձեռքի հետ այդ հարցն էլ լուծեցին` արտահերթ ընտրություններ անցկացրին եւ իրենցով արին օրենսդիր իշխանությունը։

Հետո մեղավոր նշանակվեց հպարտ քաղաքացին`նրա համար, որ աղքատությունը չի հանում ուղեղից ու ՀԴՄ կտրոն չի պահանջում։
Հիմա Նիկոլը նոր մեղավոր է գտել՝ ի դեմս ռուսաստանյան լրատվամիջոցների, որոնք «միջամտում են մեր ներքին գործերին»` անհարմար ռեպորտաժներ են հեռարձակում հայաստայնան թավշյա իրականության վերաբերյալ։

Ժողովրդի վարչապետը ռիսկ կանի՞՝ դրանց հեռարձակումը Նոր Հայաստանի տարածքում դադարեցնելու հարց բարձրացնի, թե՞ էդքան «պլոճիկ» չունի՝ կապրենք, կտեսնենք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը