«Առնվազն տարօրինակ է, որ Հայաստանի միջազգային գործընկերներն այդքան արագ են արձագանքում տրանսգենդերի ելույթի փոքր դրվագին, բայց, օրինակ, նրանք աչք են փակում երկրում առկա ընտրովի արդարության փաստերին:
Երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատում են իբր թե սահմանադրական կարգը տապալելու համար, երբ ոչ միայն չի կոնկրետացվում նրա դեմ ուղղված մեղադրանքը, այլեւ մոռացվում է, որ Քոչարյանը՝ որպես նախկին նախագահ, օժտված է անձեռնմխելիությամբ, ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը սա չեն նկատում:
Նույն կառույցները լուռ էին, երբ «հեռախոսային արդարադատությամբ» Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը(Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ) հեռախոսային խոսակցությունների ժամանակ ասում են, որ «դատավորն ուզի, թե չէ, բայց պետք է Քոչարյանի կալանքը տա» կամ երբ հեռախոսով նույն մարդիկ որոշում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ճակատագիրը:
Ավելին, անցյալում նույն ՄԱԿ-ը եւ ԵՄ-ն լռում էին, երբ օրինակ, ՀՀԿ-ի օրոք ընտրությունների ժամանակ կիրառվում էր բազմակի քվեարկող մոբիլ խմբերի տեխնոլոգիան, եւ դա ազդում էր ընտրությունների արդյունքների վրա:
Արեւմտյան գործընկերների արձագանքը միայն վկայում է այն մասին, որ «մարդու իրավունքների պաշտպանության, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության» թեման եղել եւ մնում է «մտրակ» միջազգային դերասանների եւ ատյանների ձեռքերում, որոնք «ճիշտ պահին» փորձում են շահարկել այս թեման, բայց չնկատելու են տալիս իրական խնդիրները, այդ թվում `«արդարադատության համակարգում»:
Eurasia.expert. ԵՄ-ն և ՄԱԿ-ը չեն նկատում հայաստանյան «հեռախոսային արդարությունը» Քոչարյանի և Խաչատուրովի նկատմամբ
Ռուսական «Eurasia.expert» կայքը հոդված է հրապարակել Հայաստանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին, ինչպես նաեւ երկրում ընտրովի եւ «հեռախոսային արդարությամբ» արդարադատության օգտագործման փաստերի մասին:
Ձեզ ենք ներկայացնում այդ հոդվածի մի մասը:
«Առնվազն տարօրինակ է, որ Հայաստանի միջազգային գործընկերներն այդքան արագ են արձագանքում տրանսգենդերի ելույթի փոքր դրվագին, բայց, օրինակ, նրանք աչք են փակում երկրում առկա ընտրովի արդարության փաստերին:
Երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատում են իբր թե սահմանադրական կարգը տապալելու համար, երբ ոչ միայն չի կոնկրետացվում նրա դեմ ուղղված մեղադրանքը, այլեւ մոռացվում է, որ Քոչարյանը՝ որպես նախկին նախագահ, օժտված է անձեռնմխելիությամբ, ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը սա չեն նկատում:
Նույն կառույցները լուռ էին, երբ «հեռախոսային արդարադատությամբ» Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը (Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ) հեռախոսային խոսակցությունների ժամանակ ասում են, որ «դատավորն ուզի, թե չէ, բայց պետք է Քոչարյանի կալանքը տա» կամ երբ հեռախոսով նույն մարդիկ որոշում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ճակատագիրը:
Ավելին, անցյալում նույն ՄԱԿ-ը եւ ԵՄ-ն լռում էին, երբ օրինակ, ՀՀԿ-ի օրոք ընտրությունների ժամանակ կիրառվում էր բազմակի քվեարկող մոբիլ խմբերի տեխնոլոգիան, եւ դա ազդում էր ընտրությունների արդյունքների վրա:
Արեւմտյան գործընկերների արձագանքը միայն վկայում է այն մասին, որ «մարդու իրավունքների պաշտպանության, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության» թեման եղել եւ մնում է «մտրակ» միջազգային դերասանների եւ ատյանների ձեռքերում, որոնք «ճիշտ պահին» փորձում են շահարկել այս թեման, բայց չնկատելու են տալիս իրական խնդիրները, այդ թվում `«արդարադատության համակարգում»:
Աղբյուրը՝ Zham.am