«Փաշինյանի թիմն սկսում է խնդիրներ ունենալ հասարակության հետ». Դ. Մալխասյան
«Տեղական ինքնակառավարումը հեղափոխությունից հետո շատ անկանխատեսելի և անկայուն վիճակում է: Ամեն տեղ կրակներ են, և իշխանությունը Դավիթ Սանասարյանի միջոցով փորձում է հանգցնել այդ կրակները, բայց կարծես թե լավ չեն հանգցնում, ու հետո կրկին բորբոքվում է»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը:
Նա տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ պետական վերահսկողության ծառայության մասնագետն է լուծում համայնքային խնդիրները:
«Ո՞ւր է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա պարտականությունը տարածքային կառավարումն է, բայց կարծես նրա կողմից տարածքային կառավարում չենք տեսնում»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ գերատեսչությունները չեն իրացնում իրենց ֆունկցիաները, իսկ թիմը ձևավորվել է Փաշինյանի մոտեցումների, սկզբունքների, պահանջների հիման վրա:
«Հիմա Փաշինյանի թիմն սկսում է խնդիրներ ունենալ հասարակության հետ: Հասարակությունը տեսնում է, որ այն մարդկանց, ում ինքը ձայն է տվել Փաշինյանի անվան տակ, որպեսզի նրանք դառնան պատգամավոր, այդքան էլ պատգամավորի կերպարին, կարողություններին չեն համապատասխանում և այդքան էլ ժողովրդի ներկայացուցիչ չեն»,-ասաց Մալխասյանը:
Քաղաքագետի խոսքով՝ քաղաքացին ցանկանում է իր գրպանում փոփոխություն տեսնել, սակայն, երբ այն տեղի չի ունենում, ստեղծվում է ոչ հիացական գնահատական հեղափոխական իշխանության նկատմամբ:
«Երկրի սոցիալ–տնտեսական վիճակը նույնն է, ինչ եղել է 2018թ.-ի սկզբին, բացի այդ, որոշակի անկանխատեսելի իրավիճակներ են նկատվում «Լիդիան Արմենիա»-ի, «Սպայկա»-ի կամ ցեմենտի գործարանի հետ կապված»,-նշեց նա:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ պետին տրված ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարականի մասին, քաղաքագետն ասաց.
«Անտրամաբանական և ծիծաղելի է, որ ԱԱԾ ղեկավարին հանձնարարական է տրվում ձերբակալել ֆեյք էջի: «Ֆեյսբուքում» կան հազարավոր էջեր, մարդիկ, որոնք ապատեղեկատվություն կամ պրովոկացիոն ինֆորմացիա են տարածում: Նրանց ձերբակալելը նշանակում է զգուշացում մարդկանց, որ կշռադատեն իրենց խոսքը և ուղեղներում մտցնեն ինքնագրաքննության տարրեր»,-ասաց Մալխասյանը։
Քաղաքագետը կարծում է, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ ֆեյք էջերը կարող են ազդել հասարակության կարծիքի վրա, քանի որ սոցիալական ցանցերը դարձել են հանրային կարծիք ձևավորող կարևոր գործոն, սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ հանրային կարծիքի վրա իշխանության ազդեցությունը պետք է լինի աշխատանքի միջոցով:

Աղբյուրը` «Փաստինֆո»