Քաղաքական

16.04.2019 11:53

Գագիկ Ծառուկյանը՝ Արարատի ցեմենտի գործարանի շուրջ աղմուկի մասին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը՝ Արարատի ցեմենտի գործարանի շուրջ աղմուկի մասին (տեսանյութ)

«Հիմնական պատճառը հանձնաժողովն է, քանի որ այդ խնդիրը քննարկվել է էկոնոմիկայի նախարարի հետ: Մենք ցեմենտի գինը 50.000-ից դարձրել էինք 40.000, որ պահանջարկը մեծ լիներ: Իսկ այսօր չգիտեմ ով, ինչ անձնական շահերի պատճառով որոշում է կայացրել` թող էդքան ընտանիք չաշխատի, տուրքը չդրվի հենց կլինկերի վրա, իսկ կլինկերը ցեմենտի հիմնական մասն է՝ հիմնական ծախսատարը: Էսօր 100.000 տոննա կլինկեր ստանալու համար հարկավոր է 3 մլն գազի գումար վճարել, 1,5 մլն հոսանքի գումար վճարել, 1300 հոգու աշխատավարձ տալ, իսկ իրենք մտածում են՝ կլինկերի վրա տուրք չդնել, անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել: Ես պահանջներ չունեմ, բայց հանձնաժողովի նախագահից պետք է միայն պահանջել, որ որոշումը փոխվի: Կառավարությունը որոշել էր, հարցը լուծված էր, թե ինչ փոխվեց, բոլորդ էլ կիմանաք հանձնաժողովի նիստի ժամանակ»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ցեմենտի գործարանի շուրջ աղմուկին։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։