Երբ այսօր փորձում ենք պարզել, թե 2018-ի գարնան թավշյա հեղափոխությունից հետո անցած գրեթե մեկ տարվա ընթացքում ինչ որակական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ներքին կյանքում, ապա անմիջապես նկատում ենք այն ակնհայտ իրողությունը, որ միակ լուրջ փոփոխությունը՝ դա երկրի հեղձուցիչ քաղաքական մթնոլորտի լիցքաթափումն է։
Իսկ դա տեղի է ունեցել հենց հեղափոխության օրերին, որից հետո մեր երկրում սկիզբ է առել մի ցավագին գործընթաց, որը կարելի է անվանել հանրային սպասումների ու եռանդի պարբերական ու աննպատակ վատնում։ Փողոցներից ու հրապարակներից իշխանության միջանցքներ տեղափոխված երիտասարդ իշխանավորները Հայաստանը բարեփոխելու առաջադրանքը սկսել են նույնացնել հայրենիքը աննպատակ կերպով ցնցելու գործելակերպի հետ։
Սկզբում նման գործելակերպը արդարացվում էր նախորդ վարչակարգի կատարած հանցանքները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու իրավաքաղաքական հրամայականի միջոցով։ Շուտով, սակայն, ակնհայտ դարձավ, որ գործում է որոշակի սկզբունք՝ պատժել կարելի է միայն երկրորդական դեմքերին, իսկ մյուսները կարող են չնչին գումարներ մուծվելով՝ թաքնվել արտասահմանում։
Ուստի արդարության վերականգնման պատրանք ստեղծելու համար ընտրվեց ընտրովի քավության նոխազը՝ ՀՀ երկրորդ նախագահը։ Քանզի, սկսելով 2008 թվականի մարտի 1-ի հայտնի իրադարձությունների հետաքննությունը, նոր իշխանությունն այդպես էլ չպարզաբանեց, թե, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ ինչո՞ւ այդ ողբերգության մյուս երեք հիմնական դերակատարները՝ երկրի առաջին ու երրորդ նախագահները, նաև հենց ինքը՝ Ն.Փաշինյանը, մնացին անձեռնամխելիության տիրույթում։ Ուստի նախկինում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման հարցն աստիճանաբար նպատակից վերածվեց միջոցի, իսկ դրա համար ընտրված գործիքակազմը՝ սեւ դիմակավորների այցերն ու ասֆալտին պառկեցնելու գործընթացը, դարձան նոր իշխանության քաղաքական այցեքարտը։
Ժամանակագրորեն այս գործընթացը կարելի է բաժանել երեք փուլերի՝ 2018-ի գարնանային էյֆորիային հաջորդած՝ ամռան ու աշնան անորոշություններ, հեղափոխության պտուղների դեկտեմբերյան բերքահավաք եւ ներկա տարեսկզբից վերսկսված նոր ցնցումների շրջան, որը շարունակվում է մինչ օրս։ Դրանց ընթացքում նոր իշխանության որդեգրած հակասական գործելակերպը մեզ անընդհատ հիշեցնում է «շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ» կիսաանարխիստական կարգախոսը։ Որովհետեւ այդ ամենի արդյունքում անորոշությունների մեջ հայտնված երկիրը հակասական շարժումներ է անում, բայց դեպի ո՞ւր՝ ոչ ոք չգիտի։ Իսկ նոր իշխանությունների ցանկացած քայլին հետեւում է սոցիալական այս կամ այն խմբի կամ էլ որոշակի զբաղմունքի տեր մարդկանց բողոքի ակցիան՝ ուսուցիչներ, երգիչներ, վարորդներ, գրավատների ու «Սպայկա» ընկերության աշխատակիցներ եւ այլն, եւ այլն։ Այս ամենը մսագործի ձեռքում հայտնված վիրաբույժի նուրբ գործիքով կատարվող ապաշնորհ շարժումներին հետեւող տնքոցների երկար ու անվերջանալի մղձավանջ է հիշեցնում։ Արդյունքում՝ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, այլ աղմկալից պտույտներենք գործում մի կախարդված շրջանակի մեջ, որը կոչվում է պերմանենտ հեղափոխություն։
Թե ովքե՞ր են գծել այդ շրջանակը՝ մենք չգիտենք, ուստի զբաղվում ենք խորհրդավոր գուշակություններով՝ փորձելով հասկանալ, թե ի վերջո որտեղի՞ց հայտնվեցին Նիկոլն ու նրա թիմը եւ վերջապես՝ ի՞նչ են նրանք ուզում։ Որովհետեւ ավելի քան պարզ է, որ նրանց ասածը չի համընկնում արածին, խոսքը՝ գործին, իսկ որպես քաղաքական թիմ՝ այնքան «կատարյալ» են, որ ընդհանրապես՝ գնահատականի կարիք չունեն։ Սրանից կամաց-կամաց ակնհայտ է դառնում, որ Նիկոլը ոչ թե քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ է, այլ որոշակի քաղաքական ծրագրի, իսկ ավելի ճիշտ՝ ծրագրերի ժամանակավոր համընկնման արդյունք։ Դրանց խորքային էությունը նրանում է, որ ինքը՝ Նիկոլն իսկապես անկառավարելի ու իմպուլսիվ անձնավորություն է, բայց նրա քաղաքական վարքը կառավարելի է՝ իր մեծ ամբիցիաների ու փոքր հնարավորությունների անհամապատասխանության տիրույթում։
Ուստի նրա «մեծ հայտնության» ստվերային ճարտարապետների դերերը ոմանք այսօր վերագրում են Սորոսին, մյուսներ՝ Սերժին, իսկ առավել խորագետները՝ ամբոխի վերածված ժողովրդին։ Մինչդեռ՝ մոռանում ենք, որ 2018-ի գարնանը Նիկոլի կարիքը զգում էին ե՜ւ Սորոսը, ե՜ւ Արևմուտքը, ե՜ւ ժողովուրդը եվ ներիշխանական առանձին՝ ոչ երկրորդական պլանում գտնվող թևեր՝ յուրաքանչյուրն իր նպատակներից ելնելով։ Թե ինչպես կազմակերպվեց 2018-ի գարնան ներկայացումը՝ առանձին քննարկման հարց է, բայց որ ժողովուրդը հավատաց նրա անկեղծությանը՝ դա նույնպես անվիճելի է։ Ուրեմն՝ թեեւ Նիկոլի «մեծ հայտնությունը» միաժամանակ մի քանի ուժերի ձեռնարկած կոմբինացիայի արդյունք էր, բայց ակնհայտ է, որ անցած մեկ տարվա ընթացքում այդ ստվերային դերակատարների նպատակները սկսել են բաժանվել իրարից։
Իսկ մինչ այդ փողոցում ձեւավորված Նիկոլի թիմն արդեն՝ որպես իշխանություն, բեմանականցնում է այն, ինչին ինքն ունակ է՝ կառնավալ կամ դիմակահանդես։ Փողոցից պալատներ տեղափոխված երիտասարդները շարունակում են գործել նույն փողոցի տրամաբանությամբ, որտեղ կառավարման գործառույթի տակ հասկանում են ձեռքեր ոլորելը, ասֆալտին պառկացնելը, շենքեր գրավելը, միմյանց հայհոյելն ու սպառնալը։ Դա բերում է նրան, որ Նիկոլենց յուրաքանչյուր քայլը վերածվում է մեծ կամ փոքր սկանդալի, որոնք հաջորդելով իրար՝ Հայաստանը վերածում են քաղաքական «երկրաշարժերի գոտու», ուր անընդհատ տեղի են ունենում ոչ մեծ, բայց պերմանենտ ցնցումներ։
Ողջ աշխարհում ժողովրդավարության նահանջի պայմաններում նման գործելակերպն այլեւս մոդայիկ չէ։ Բայց այն որպես էկզոտիկ երեւույթ դեռեւս արժանանում է եվրոպաշտոնյաների ու մեկ էլ՝ շքեղ կառնավալներն ազգային բրենդի վերածած՝ Ռիո դե Ժանեյրոյի մերկ ցուցարարների աջակցությանը… Ուստի պատահական չէ, որ Ռիոյի տարեվերջյան ներկայացումը նվիրված էր հենց Հայաստանին ու Հայոց պատմությանը։
Այս պայմաններում գիտակցելով, որ ինքը մենակ է հեղափոխության լոզունգներին տեր կանգնելու հարցում՝ Նիկոլը որդեգրել է ժամանակ շահելու եւ խոստումների ու սպառնալիքների միջոցով՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու քաղաքականություն։ Ու թեեւ խորհրդարանական ընտրությունների առաջաձգումը՝ 2019 թվականի մայիսից 2018 թ. դեկտեմբեր եւ իր կառնավալային թիմի առավել օդիոզ ներկայացուցչիների գործուղումն Ազգային ժողով ապահովել է նրա դեկտեմբերյան տրիումֆը, սակայն դրանից հետո 2019 թ հունվարին սկսված ժամանակի հաշվարկում, երբ յուրաքանչյուր րոպեն այլեւս թանկ էր նոր իշխանության համար, Նիկոլը դանդաղ բայց հետեւողական կերպով սկսել է կորցնել իրականության զգացողությունը։ Այդ պատճառով նա ժամանակ առ ժամանակ ԱԺ-ում իր թիմի փակ նիստեր հրավիրելու միջոցով փորձում է զգաստացնել ոչ միայն իր թիմակիցներին, ինչն իրականում անօգուտ է, այլ հենց ինքն իրեն։
Դրա հետ մեկտեղ, վերջերս նրա մոտ նկատվում է նաեւ 2018 թվականի ամռանը սկսված ցուցադրական ձերբակալությունների, հետաքննությունների ու հետապնդումների գործիքակազմն ընդլայնելու եւ նրա միջոցով պոտենցիալ ընդդիմության բոլոր օջախները մարելու ձգտում։ Սկզբում դրա օբյեկտները նախկին իշխանության օդիոզ դեմքերն էին, այնուհետեւ երկրի երկրորդ նախագահը, իսկ վերջերս անգամ նոր Հայաստանի «թրի տակով անցած», բայց տրանսգենդերներին աջակցելու հարցում իշխող քաղաքական ուժին անհամաձայնություն հայտնած՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը։ Ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններ անող իշխանությունը իր հատուկ ջոկատայինների միջոցով ներխուժելով Գագիկ Ծառուկյանին պատկանող առեւտրի օբյեկտները, մոռանում է, որ դրանով ինքն է հատում ժողովրդավարության ու ավտորիտարիզմի սահմանագիծը։
Անցած մեկ տարում երկրում շարունակվող նման իմպուլսիվ ու անհավասարակշռված քաղաքականությունը տեղափոխվել է նաեւ պետական կառավարման համակարգից ներս, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ինստիտուտների գործունեության կաթվածահար վիճակին։ 2018-ի դեկտեմբերին խորհրդարան ընտրած Հայաստանը դեռ չունի ամբողջական կառավարություն՝ նախարարների մի մասը չի էլ նշանակվել, իսկ կառավարության կառուցվածքի փոփոխության համատեքստում նախարարությունների միավորման մտադրությունը գործադիրին նույնպես տեղափոխել է պերմանենտ հեղափոխության դաշտ։ Մինչդեռ՝ Սահմանադրական լիազորություններից զուրկ նախարարների պաշտոնակատարները իրենց ոլորտներում արդեն բազմաթիվ ինքնագլուխ նշանակումներ ու կարգադրություններ են արել՝ ամեն անգամ հանդիպելով հանրային դիմադրության ալիքին։ Նույն վիճակում են նաեւ մարզպետարանները, որոնց բոլոր փորձառու կադրերը դիտվում են իբրեւ գողեր ու ավազակներ, իսկ ահա նրանց փոխարինողներն առայժմ կոկորդիլոսներ բուծելու մտադրությունից այն կողմ որեւէ քայլ չեն արել։
Պերմանենտ հեղափոխության գաղափարաբանությունը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին, քանի որ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդիրը լուծելու փոխարեն ընտրովի՝ պետական ինստիտուտների գործունեությունը նույնպես տեղափոխում է հեղափոխական ռեժիմի։ Արդյունքում՝ պրոֆեսիոնալիզմի վրա հիմնվող քաղծառայողի ինստիտուտին փոխարինելու են գալիս նոր կոմիսարները, որոնք երկիրը կառավարելու փոխարեն՝ իրականացնում են միայն վերեւից եկող հրահանգները։
Ստացվում է, որ 2018-ի գարնանը մեր երկրի հեղձուցիչ քաղաքական մթնոլորտի լիցքաթափման արդյունքում Հայաստան կոչվող «համակարգիչը» հաջող ռեստարտի է ենթարկվել, բայց դրանից հետո՝ անցած մեկ տարվա ընթացքում, նա կրին հայտնվել է «կախված վիճակում», քանի որ տեսաշարի նման ցուցադրում է պերմանենտ բնույթ ստացած հետհեղափոխական ցնցումների նորանոր պատկերներ։ Ուստի դրանց առանցքում հայտնվող հեղափոխության առաջնորդը կախարդված շրջանակում պտտվող սկյուռիկի նման սկսում է նյարդայնանալ ու ելքեր փնտրել ակնհայտ փակուղուց։
Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին բաժին ընկած քաղաքական փակուղու խորքային իմաստը պետություն կոչվող հզոր ինստիտուտի միջոցով նախ իրենք՝ իրենց, ապա՝ հեղափոխականությանը հաղթելու անկարողությունից առաջ եկող անզորության մեջ է։ Նման անզորության փաստը վկայում է, որ կառավարական պալատներում իրեն պատեպատ խփող կոչումով հեղափոխական Նիկոլը չի կարող դուրս գալ սեփական կաշվից, ուստի 2018-ի գարնանը իրեն հավատացած ժողովրդի հույսերն արդարացնելու փոխարեն՝ ստիպված է կյանքի կոչել իր «մեծ հայտնության» ստվերային ճարտարապետների նպատակները։ Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ծավալվող ու գնալով ահագնացող քաոսային զարգացումները ցույց են տալիս, որ վերջիններս չեն սխալվել իրենց հաշվարկներում։
Թավշյա հեղափոխության կախարդված շրջանակը
Երբ այսօր փորձում ենք պարզել, թե 2018-ի գարնան թավշյա հեղափոխությունից հետո անցած գրեթե մեկ տարվա ընթացքում ինչ որակական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ներքին կյանքում, ապա անմիջապես նկատում ենք այն ակնհայտ իրողությունը, որ միակ լուրջ փոփոխությունը՝ դա երկրի հեղձուցիչ քաղաքական մթնոլորտի լիցքաթափումն է։
Իսկ դա տեղի է ունեցել հենց հեղափոխության օրերին, որից հետո մեր երկրում սկիզբ է առել մի ցավագին գործընթաց, որը կարելի է անվանել հանրային սպասումների ու եռանդի պարբերական ու աննպատակ վատնում։ Փողոցներից ու հրապարակներից իշխանության միջանցքներ տեղափոխված երիտասարդ իշխանավորները Հայաստանը բարեփոխելու առաջադրանքը սկսել են նույնացնել հայրենիքը աննպատակ կերպով ցնցելու գործելակերպի հետ։
Սկզբում նման գործելակերպը արդարացվում էր նախորդ վարչակարգի կատարած հանցանքները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու իրավաքաղաքական հրամայականի միջոցով։ Շուտով, սակայն, ակնհայտ դարձավ, որ գործում է որոշակի սկզբունք՝ պատժել կարելի է միայն երկրորդական դեմքերին, իսկ մյուսները կարող են չնչին գումարներ մուծվելով՝ թաքնվել արտասահմանում։
Ուստի արդարության վերականգնման պատրանք ստեղծելու համար ընտրվեց ընտրովի քավության նոխազը՝ ՀՀ երկրորդ նախագահը։ Քանզի, սկսելով 2008 թվականի մարտի 1-ի հայտնի իրադարձությունների հետաքննությունը, նոր իշխանությունն այդպես էլ չպարզաբանեց, թե, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ ինչո՞ւ այդ ողբերգության մյուս երեք հիմնական դերակատարները՝ երկրի առաջին ու երրորդ նախագահները, նաև հենց ինքը՝ Ն.Փաշինյանը, մնացին անձեռնամխելիության տիրույթում։ Ուստի նախկինում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման հարցն աստիճանաբար նպատակից վերածվեց միջոցի, իսկ դրա համար ընտրված գործիքակազմը՝ սեւ դիմակավորների այցերն ու ասֆալտին պառկեցնելու գործընթացը, դարձան նոր իշխանության քաղաքական այցեքարտը։
Ժամանակագրորեն այս գործընթացը կարելի է բաժանել երեք փուլերի՝ 2018-ի գարնանային էյֆորիային հաջորդած՝ ամռան ու աշնան անորոշություններ, հեղափոխության պտուղների դեկտեմբերյան բերքահավաք եւ ներկա տարեսկզբից վերսկսված նոր ցնցումների շրջան, որը շարունակվում է մինչ օրս։ Դրանց ընթացքում նոր իշխանության որդեգրած հակասական գործելակերպը մեզ անընդհատ հիշեցնում է «շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ» կիսաանարխիստական կարգախոսը։ Որովհետեւ այդ ամենի արդյունքում անորոշությունների մեջ հայտնված երկիրը հակասական շարժումներ է անում, բայց դեպի ո՞ւր՝ ոչ ոք չգիտի։ Իսկ նոր իշխանությունների ցանկացած քայլին հետեւում է սոցիալական այս կամ այն խմբի կամ էլ որոշակի զբաղմունքի տեր մարդկանց բողոքի ակցիան՝ ուսուցիչներ, երգիչներ, վարորդներ, գրավատների ու «Սպայկա» ընկերության աշխատակիցներ եւ այլն, եւ այլն։ Այս ամենը մսագործի ձեռքում հայտնված վիրաբույժի նուրբ գործիքով կատարվող ապաշնորհ շարժումներին հետեւող տնքոցների երկար ու անվերջանալի մղձավանջ է հիշեցնում։ Արդյունքում՝ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, այլ աղմկալից պտույտներ ենք գործում մի կախարդված շրջանակի մեջ, որը կոչվում է պերմանենտ հեղափոխություն։
Թե ովքե՞ր են գծել այդ շրջանակը՝ մենք չգիտենք, ուստի զբաղվում ենք խորհրդավոր գուշակություններով՝ փորձելով հասկանալ, թե ի վերջո որտեղի՞ց հայտնվեցին Նիկոլն ու նրա թիմը եւ վերջապես՝ ի՞նչ են նրանք ուզում։ Որովհետեւ ավելի քան պարզ է, որ նրանց ասածը չի համընկնում արածին, խոսքը՝ գործին, իսկ որպես քաղաքական թիմ՝ այնքան «կատարյալ» են, որ ընդհանրապես՝ գնահատականի կարիք չունեն։ Սրանից կամաց-կամաց ակնհայտ է դառնում, որ Նիկոլը ոչ թե քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ է, այլ որոշակի քաղաքական ծրագրի, իսկ ավելի ճիշտ՝ ծրագրերի ժամանակավոր համընկնման արդյունք։ Դրանց խորքային էությունը նրանում է, որ ինքը՝ Նիկոլն իսկապես անկառավարելի ու իմպուլսիվ անձնավորություն է, բայց նրա քաղաքական վարքը կառավարելի է՝ իր մեծ ամբիցիաների ու փոքր հնարավորությունների անհամապատասխանության տիրույթում։
Ուստի նրա «մեծ հայտնության» ստվերային ճարտարապետների դերերը ոմանք այսօր վերագրում են Սորոսին, մյուսներ՝ Սերժին, իսկ առավել խորագետները՝ ամբոխի վերածված ժողովրդին։ Մինչդեռ՝ մոռանում ենք, որ 2018-ի գարնանը Նիկոլի կարիքը զգում էին ե՜ւ Սորոսը, ե՜ւ Արևմուտքը, ե՜ւ ժողովուրդը եվ ներիշխանական առանձին՝ ոչ երկրորդական պլանում գտնվող թևեր՝ յուրաքանչյուրն իր նպատակներից ելնելով։ Թե ինչպես կազմակերպվեց 2018-ի գարնան ներկայացումը՝ առանձին քննարկման հարց է, բայց որ ժողովուրդը հավատաց նրա անկեղծությանը՝ դա նույնպես անվիճելի է։ Ուրեմն՝ թեեւ Նիկոլի «մեծ հայտնությունը» միաժամանակ մի քանի ուժերի ձեռնարկած կոմբինացիայի արդյունք էր, բայց ակնհայտ է, որ անցած մեկ տարվա ընթացքում այդ ստվերային դերակատարների նպատակները սկսել են բաժանվել իրարից։
Իսկ մինչ այդ փողոցում ձեւավորված Նիկոլի թիմն արդեն՝ որպես իշխանություն, բեմանականցնում է այն, ինչին ինքն ունակ է՝ կառնավալ կամ դիմակահանդես։ Փողոցից պալատներ տեղափոխված երիտասարդները շարունակում են գործել նույն փողոցի տրամաբանությամբ, որտեղ կառավարման գործառույթի տակ հասկանում են ձեռքեր ոլորելը, ասֆալտին պառկացնելը, շենքեր գրավելը, միմյանց հայհոյելն ու սպառնալը։ Դա բերում է նրան, որ Նիկոլենց յուրաքանչյուր քայլը վերածվում է մեծ կամ փոքր սկանդալի, որոնք հաջորդելով իրար՝ Հայաստանը վերածում են քաղաքական «երկրաշարժերի գոտու», ուր անընդհատ տեղի են ունենում ոչ մեծ, բայց պերմանենտ ցնցումներ։
Ողջ աշխարհում ժողովրդավարության նահանջի պայմաններում նման գործելակերպն այլեւս մոդայիկ չէ։ Բայց այն որպես էկզոտիկ երեւույթ դեռեւս արժանանում է եվրոպաշտոնյաների ու մեկ էլ՝ շքեղ կառնավալներն ազգային բրենդի վերածած՝ Ռիո դե Ժանեյրոյի մերկ ցուցարարների աջակցությանը… Ուստի պատահական չէ, որ Ռիոյի տարեվերջյան ներկայացումը նվիրված էր հենց Հայաստանին ու Հայոց պատմությանը։
Այս պայմաններում գիտակցելով, որ ինքը մենակ է հեղափոխության լոզունգներին տեր կանգնելու հարցում՝ Նիկոլը որդեգրել է ժամանակ շահելու եւ խոստումների ու սպառնալիքների միջոցով՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու քաղաքականություն։ Ու թեեւ խորհրդարանական ընտրությունների առաջաձգումը՝ 2019 թվականի մայիսից 2018 թ. դեկտեմբեր եւ իր կառնավալային թիմի առավել օդիոզ ներկայացուցչիների գործուղումն Ազգային ժողով ապահովել է նրա դեկտեմբերյան տրիումֆը, սակայն դրանից հետո 2019 թ հունվարին սկսված ժամանակի հաշվարկում, երբ յուրաքանչյուր րոպեն այլեւս թանկ էր նոր իշխանության համար, Նիկոլը դանդաղ բայց հետեւողական կերպով սկսել է կորցնել իրականության զգացողությունը։ Այդ պատճառով նա ժամանակ առ ժամանակ ԱԺ-ում իր թիմի փակ նիստեր հրավիրելու միջոցով փորձում է զգաստացնել ոչ միայն իր թիմակիցներին, ինչն իրականում անօգուտ է, այլ հենց ինքն իրեն։
Դրա հետ մեկտեղ, վերջերս նրա մոտ նկատվում է նաեւ 2018 թվականի ամռանը սկսված ցուցադրական ձերբակալությունների, հետաքննությունների ու հետապնդումների գործիքակազմն ընդլայնելու եւ նրա միջոցով պոտենցիալ ընդդիմության բոլոր օջախները մարելու ձգտում։ Սկզբում դրա օբյեկտները նախկին իշխանության օդիոզ դեմքերն էին, այնուհետեւ երկրի երկրորդ նախագահը, իսկ վերջերս անգամ նոր Հայաստանի «թրի տակով անցած», բայց տրանսգենդերներին աջակցելու հարցում իշխող քաղաքական ուժին անհամաձայնություն հայտնած՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը։ Ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններ անող իշխանությունը իր հատուկ ջոկատայինների միջոցով ներխուժելով Գագիկ Ծառուկյանին պատկանող առեւտրի օբյեկտները, մոռանում է, որ դրանով ինքն է հատում ժողովրդավարության ու ավտորիտարիզմի սահմանագիծը։
Անցած մեկ տարում երկրում շարունակվող նման իմպուլսիվ ու անհավասարակշռված քաղաքականությունը տեղափոխվել է նաեւ պետական կառավարման համակարգից ներս, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ինստիտուտների գործունեության կաթվածահար վիճակին։ 2018-ի դեկտեմբերին խորհրդարան ընտրած Հայաստանը դեռ չունի ամբողջական կառավարություն՝ նախարարների մի մասը չի էլ նշանակվել, իսկ կառավարության կառուցվածքի փոփոխության համատեքստում նախարարությունների միավորման մտադրությունը գործադիրին նույնպես տեղափոխել է պերմանենտ հեղափոխության դաշտ։ Մինչդեռ՝ Սահմանադրական լիազորություններից զուրկ նախարարների պաշտոնակատարները իրենց ոլորտներում արդեն բազմաթիվ ինքնագլուխ նշանակումներ ու կարգադրություններ են արել՝ ամեն անգամ հանդիպելով հանրային դիմադրության ալիքին։ Նույն վիճակում են նաեւ մարզպետարանները, որոնց բոլոր փորձառու կադրերը դիտվում են իբրեւ գողեր ու ավազակներ, իսկ ահա նրանց փոխարինողներն առայժմ կոկորդիլոսներ բուծելու մտադրությունից այն կողմ որեւէ քայլ չեն արել։
Պերմանենտ հեղափոխության գաղափարաբանությունը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին, քանի որ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդիրը լուծելու փոխարեն ընտրովի՝ պետական ինստիտուտների գործունեությունը նույնպես տեղափոխում է հեղափոխական ռեժիմի։ Արդյունքում՝ պրոֆեսիոնալիզմի վրա հիմնվող քաղծառայողի ինստիտուտին փոխարինելու են գալիս նոր կոմիսարները, որոնք երկիրը կառավարելու փոխարեն՝ իրականացնում են միայն վերեւից եկող հրահանգները։
Ստացվում է, որ 2018-ի գարնանը մեր երկրի հեղձուցիչ քաղաքական մթնոլորտի լիցքաթափման արդյունքում Հայաստան կոչվող «համակարգիչը» հաջող ռեստարտի է ենթարկվել, բայց դրանից հետո՝ անցած մեկ տարվա ընթացքում, նա կրին հայտնվել է «կախված վիճակում», քանի որ տեսաշարի նման ցուցադրում է պերմանենտ բնույթ ստացած հետհեղափոխական ցնցումների նորանոր պատկերներ։ Ուստի դրանց առանցքում հայտնվող հեղափոխության առաջնորդը կախարդված շրջանակում պտտվող սկյուռիկի նման սկսում է նյարդայնանալ ու ելքեր փնտրել ակնհայտ փակուղուց։
Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին բաժին ընկած քաղաքական փակուղու խորքային իմաստը պետություն կոչվող հզոր ինստիտուտի միջոցով նախ իրենք՝ իրենց, ապա՝ հեղափոխականությանը հաղթելու անկարողությունից առաջ եկող անզորության մեջ է։ Նման անզորության փաստը վկայում է, որ կառավարական պալատներում իրեն պատեպատ խփող կոչումով հեղափոխական Նիկոլը չի կարող դուրս գալ սեփական կաշվից, ուստի 2018-ի գարնանը իրեն հավատացած ժողովրդի հույսերն արդարացնելու փոխարեն՝ ստիպված է կյանքի կոչել իր «մեծ հայտնության» ստվերային ճարտարապետների նպատակները։ Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ծավալվող ու գնալով ահագնացող քաոսային զարգացումները ցույց են տալիս, որ վերջիններս չեն սխալվել իրենց հաշվարկներում։
Սարգիս Սահակյան
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոն