Քաղաքական

16.04.2019 10:55

«Արարատցեմենտ» տանող ճանապարհը կրկին փակ է. աշխատակիցները գիշերել են այնտեղ

«Արարատցեմենտ» տանող ճանապարհը կրկին փակ է. աշխատակիցները գիշերել են այնտեղ

«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը կրկին փակ է, աշխատակիցները շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից Հենրիկ Խեչումյանը:

«Մենք գիշերել ենք այստեղ, պահանջը նույնն է՝ հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: Չնայած մեզ երեկ երեկոյան առաջարկել են պատռել աշխատանքից ազատվելու ծանուցագրերը, քանի որ որոշել են չեղարկել դրանք և վերադառնալ աշխատանքի, սակայն վստահ չենք, որ մի քանի օր հետո նորից նույն խնդրի առաջ չեն կանգնի:

Անձամբ Գագիկ Ծառուկյանը թող գա մեզ այդ մասին ասի: Բայց ասեմ՝ նրան էլ այդքան չենք վստահում: Մեզ կոնկրետ երաշխիքներ են պետք»,- նշեց նա:

Հենրիկ Խեչումյանն ասաց, որ տնօրինությունը խոստացել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կհանդիպեն ապրիլի 17-ին:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ գործարանի աշխատակիցը նշեց.

«Վարչապետը ճիշտ է արձագանքել, որքան գիտեմ, ասել է՝ գործատուի ու աշխատողների գործն է, այլ բան չէր էլ կարող ասել, պետք էլ չէր, որ վարչապետը կամ իշխանական թևից այլ անձիք արձագանքեին: Ունենք տարածքից պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը, որը ողջունել է մեր ակցիան»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն 1000-ից ավելի աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Երեկ առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին: Նրանք գործարան տանող ճանապարհը փակել էին՝ ի նշան բողոքի:

Գործարանի աշխատակիցները ցեմենտարտադրության ոլորտում տեղի ունեցած զարգացումների հնարավոր պատճառ են համարում ՀՀ կառավարության` ներկրվող ցեմենտի մաքսատուրքն ավելացնելու որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։