Լրահոս

16.04.2019 10:24


Հանրապետության փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հանրապետության փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 15-ին՝ ժամը 20:23-ի, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Մ.Գ.-ի (ծնված 1936 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը