Կարծիք

16.04.2019 08:55


«Թավշյա» բանաձևեր

«Թավշյա» բանաձևեր

«Թավշյա հեղափոխության» 1–ամյա տարեդարձին կամ տարելիցին (նայած, թե ով ինչպես է ընկալում) ընդառաջ` արժե վերաձևակերպել դասականին ու ասել հետևյալը.

1. Բոլոր ժողովրդավարական երկրները իրար նման են, իսկ ահա ավտորիտարներից ամեն մեկն ավտորիտար է յուրովի։

2. Բոլոր կայացած հասարակությունները երջանիկ են գրեթե միանման, իսկ ահա ամբոխները դժբախտ են ամեն մեկը յուրովի։

3. Բոլոր ժողովրդավարական լիդերներն իրենց հասարակություններին երջանկացնում են գրեթե նույն ձևով, իսկ ահա ամբոխավարները հիմարացնում են իրենց ազդեցության օբյեկտներին յուրովի։

4. Բոլոր արդյունավետ կառավարությունները գործում են միանման, իսկ ահա անարդյունավետները պատուհաս են դառնում ժողովրդի գլխին յուրովի։

5. Բոլոր կոմպետենտ ղեկավարները չեն խոստանում կախարդական փայտիկ, բայց ապահովում են կախարդական արդյունքներ, իսկ ահա ոչ կոմպետենտները խոստանում են կախարդական փայտիկ, բայց ձախողվում են յուրովի։

6. Բոլոր ժողովրդավարական վարչապետերն այդպիսին են դառնում միանման ընտրություններով, իսկ ահա ժողովրդի վարչապետերն ընտրվում են յուրովի։

7. Բոլոր կայացած երկրներում քաղաքացիները հպարտ են միանման, իսկ ահա չկայացածներում քաղաքացիները «հպարտ» են յուրովի։

8. Բոլոր երջանիկ պետությունները իրար նման են, իսկ ահա Հայաստանը երջանիկ է յուրովի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը