«Զարթոնքի» պատերազմը, Քաղաքացու օրն ու ԱԺ մեծամասնությունը
«Զարթոնք» սոցռեալիստական և խիստ լավատեսական անունը կրող գյուղում պատերազմ է։ Պատերազմ է՝ պատերազմին բնորոշ բոլոր ատրիբուտներով՝ ատելությամբ, անհանդուրժողությամբ, բարիկադներով, արյան գին ունեցող թշնամությամբ, մարտնչող դիրքերով, զավակների, հայրերի և որդիների, անգամ՝ կանանց մասնակցությամբ, ռազմավարական նշանակության օբյեկտի պաշարումով։ Այս պատերազմում, ինչպես և սովորաբար լինում է՝ կա հակառակորդ, զենք և զոհ։
«Զարթոնք» գյուղում, ուր երբեք չեմ եղել, ենթադրվում է, որ եկեղեցում մոմ են վառել, միմյանց նոր տարի, կնունք, ծնունդ են շնորհավորել, բանակից տուն դարձած զինվորի համար անկեղծորեն աչքալուսանք տվել, սեղան գցել, հետո նրան աղջիկ են տվել, հարսանիքներին՝ պարել են, միմյանց վիշտ կիսել, թոնրի պակասող կրակի համար փայտ տվել կամ թխվող հացի համար պակասող ալյուր ու աղ։
Մեր գյուղում, իմ մանկության գյուղում, այդպես էր, ուր քաղաքից ամառային արձակուրդի գնացած իմ ու զարմիկիս համար փակ դուռ չկար․ երդիկից տարածվող լավաշի հարբեցնող բույրի հետևից կարող էինք հայտնվել ցանկացած թոնրատան առաջ ու վայելել դեռ այրող լավաշի ու պանրի երանությունը։ Իմ իմացած գյուղում սեր կար, հարգանք, հիշողության սրբություն, ավանդույթ, ակնածանք։ Մեր գյուղի կանայք ու երեխաները խոնարհ ու հուշիկ էին քայլում գյուղամիջում, որ հանկարծ չընդհատեն գյուղի միակ խանութի պատի տակ, քարերին նստած տարեցների զրույցն ու խոհը։ Ու բոլորը բոլորին բարեկամ էին, և, երբ փորձում էի ճշտել, թե այս կամ այն քեռին ու մորքուրը մեզ ինչ բարեկամ են, «մըր ազգից ը» խիստ համոզիչ պատասխանն էի լսում։ Եվ հաճախ, երբ իրար աղջիկ պիտի տային կամ տանեին՝ հասնում էին մինչև էրգիր, ճշտելու՝ հո յոթը պորտը չեն խախտում։
Երանի մեր գյուղում հիմա էլ այսպես լինի․․․բայց հաստատ, մեր գյուղի կանայք գնացքի գծերի վրա չեն պառկի, համ էլ մեր գյուղի տղամարդիկ են ուրիշ․․․
Իսկ «Զարթոնքում» պատերազմ է․․․ լրահոսի առաջին կադրերը դիտելուց, հավանաբար շատերի պես, ինձ էլ սկզբում թվաց, թե դեպքերն աֆրիկյան ինչ-որ տափաստանում են տեղի ունենում կամ հակամարտող փախստականների ճամբարում, ինչ-որ տեղ՝ ասենք Դանուբի ափի գնչուական ավանում․․․
Բայց՝ ո՛չ, մեր երկրում է, մի բուռ Հայաստանում, ուր իրավիճակ է փոխվել, ուր երկրի հպարտ և արժանապատիվ քաղաքացիները մոտ օրերս Քաղաքացու օր են նշելու։
Մինչ ՀՀ վարչապետը ԵԽԽՎ ամբիոնից շահեկան ուղերձներ է միջազգայնացնում, խոսում խաղաղության օրակարգի ձևավորման ձևաչաձի մասին, մեր ներքին կյանքում բոլորովին այլ արժեքներ են գեներացվում, ցածր, ցեղախմբերին բնորոշ ինստինկտներ ու բնազդներ են գլուխ բարձրացնում։
Իսկ գուցե հենց սա՞ է մեր հիմնական տեսակը, գուցե մենք իսկապես մեզ լավ չե՞նք ճանաչում, գուցե ներազգային օրակարգերի բացն է հանգեցրել այսպիսի ցեղախմբային, ոհմակային վարքագծի, երբ ամեն մի խումբ իրեն հասու ուղեղով ու միջոցով իր կենսագործունեության տիրույթն է ցանկապատում։
Բոլորովին չէի ցանկանա այսպիսի եզրակացությունների հանգել, բայց մի բան ակնհայտ է՝ առողջ հանրային մակերեսներ գրեթե չկան։ Բովանդակային, հայեցակարգային օրակարգերի բացակայության, քաղաքական երկխոսությունը մերժելու, նաև հանրային կյանքը կազմակերպելու պետական կառույցների անունակության, անկարողության պատճառով, համատարած են դառնում տարերային ընդվզումները։
Դրանք հյուծում են երկիրը, մաշում հանրային սպասումի ակնկալիքը, փչացնում Հայաստանի հոգեբանական, ազգային համախոհության մթնոլորտը, ի վերջո՝ կասեցնում զարգացման ընթացքը։
Պատճառները հստակ են՝ հասարակության բևեռացումը, կեղծ օրակարգերը, անցյալի տեղին-անտեղին դեմոնիզացիան, հեղափոխական և հակահեղափոխական բաժանարարները այլ տեղ չէին տանելու, մանավանդ, երբ տարված աննախադեպության և մեծամասնության նարցիսական բարդույթով՝ քայլեր չեն ձեռնարկվում հակաճգնաժամային քաղաքականություն որդեգրելու, երկրին խիստ անհրաժեշտ որակյալ և գործուն ինստիտուցիոնալ կայացման ուղղությամբ։
Հ․Գ Վերջին պարբերությունը կարող էր ավելի մեղմ լինել, եթե այսօր չլսեի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ հարակից զեկուցողի խոսքը։ Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների հարցումին, թե կառուցվածքային փոփոխության հիմքում ինչ հիմնավորում է ընկած՝ իմքայլականի պատասխանը մոտավորապես այսպիսին էր՝ շատ ենք, կառավարություն ենք, ճիշտ ենք․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից