Քաղաքական

15.04.2019 16:32

«Պետության կողմից կոշտ միջամտությանը դեմ եմ». Շուշան Դոյդոյան՝ #SutNikol նախաձեռնության անդամներին բերման ենթարկելու մասին

«Պետության կողմից կոշտ միջամտությանը դեմ եմ». Շուշան Դոյդոյան՝ #SutNikol նախաձեռնության անդամներին բերման ենթարկելու մասին

Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։ Antifake կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում և Վանաձորում: Ավելի ուշ նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին՝ ասաց.

«Դա ազատ արտահայտման ձև է, ուր ուզում ես՝ գրիր՝ պատին, Ֆեյսբուքում, վիրտուալ, թե իրական աշխարհում: Յուրաքանչյուր ոք ունի այդ իրավունքից օգտվելու, վայելելու իրավունք, քանի դեռ չի խախտել այլ մարդկանց իրավունքներն ու ազատությունները, հանրության բարոյականությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգ չի ներկայացրել կամ բռնության կոչերով, ատելության խոսքով հանդես չի եկել: Հատկապես այս փուլում պետության կողմից կոշտ միջամտությանը դեմ եմ. սրան կարելի է դիմել վերջում: Սա գուցե խնդիրները լուծող կարճ մեխանիզմ է, բայց ոչ արդյունավետ, այնպես որ, գուցե զուգահեռ լինեն փափուկ ու կոշտ մեխանիզմները, չմոռանանք նաև այն, որ գործ ունենք բազմաշերտ հասարակության հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։