Օրերս մամուլում շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որ Կառավարությունում կադրային ջարդը հանուն Էդուարդ Աղաջանյանի էր: Բնականաբար, առաջինը, որ հետաքրքրեց, այն է, թե հասարակության լայն շրջանակներին որպես DJ էդո հայտնի Էդուարդը այդ ի՞նչ մեծ վստահություն է վայելում վարչապետի մոտ, որ հանուն նրա՝ այդպիսի կադրային ջարդի երեկո եղավ Կառավարությունում:
Այն, որ այս երիտասարդը իր գիտելիքներով և կառավարչական փորձով երբևէ աչքի չի ընկել, դա ևս փաստ է:
Էդուարդը նաև Աբաջյան Ռոբերտի պապիկի կեղծման ժամանակ գլխավոր գործող անձանցից էր:
Ինչևէ, փորձեցի պարզել՝ ինչ ունեցվածք ունի Աղաջանյանը։
ՀՀ Պետռեգիստրում Էդուարդ Արթուրի Աղաջանյանի անունով կա մեկ՝ ԷՔՍԻՓԵԴ ՍՊԸ։
Այստեղ հետաքրքրականն այն է, որ 2014 թ. սեպտեմբերի 17-ին հիմնադրված կազմակերպության համասեփականատերն է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը:
Փաստորեն, Փաշինյանին առավել հետաքրքրում են եղբորորդու բիզնես շահերը և ոչ թե պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:
Ի դեպ, 06.20.2018 թ.-ից կազմակերպության կառավարումը հանձնվել է Էդուարդի հորեղբորորդուն՝ Դավիթ Աղաջանյանին:
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից